Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շահվելադը, որ գնըմ ա շկոլ, չայի մեչը դա բերըմ ա դեղ ա գձըմ, որ գա խմե, մեռնի։

Ըշկոլիցը գալիս ա թե չէ, մերն ասըմ ա.— Շահվելադ ջան, էսքան վախտ սոված ես, արի չայ խմե, հաց կի:

Հմա ո՞րդի: Շահվելադը որ ըշկոլիցը գալիս ա. չկելը գնըմ չի Բանգլիբարին տենըմ, թիմարըմ, տակն ավլըմ, ալափ տալի, մի բան էլա ուտըմ չի ինքը:

Մերն ինչքան ասըմ ա, դա անգաճ չի դնըմ, գնըմ ա գոմը: Գնըմ ա տենըմ, որ Բանգլիբարն էնքան լաց ա էլել, էնքան ոտները գեդինն ա տվել ու քրդնքըմը կորել, էլ ասելու ոչ:

Գնըմ ա ճակատիցը պաչըմ, ասըմ ա.— Ի՞նչ ա էլել, որ տհելաց ես ըլըմ։

Էնա Բանգլիբարը լիզու ա ըլըմ, ասըմ ա.— Ըսօր քու վերչի օրն ա, քու մերը չայի մեչը դեղ ա գձել, որ խմես, մեռնես, իրան արածնին աշկար չլին։

Ասըմ ա.— Բա հմի ո՞նց անենք։

Ասըմ ա.— Որ գնաս տուն, կատուն կլավ-կլավը գալով կգա աղաքդ, որ մերդ բերե չայը դնե ըղաքիդ, մըքիչ կածես կատվի աղաքը, թե կատուն խմեց ու բան չի էլավ, ընդով դեն էլ խմե, թե որ կատուն խմեց ու տրաքեց, ընդով չայը դեն ածա, խմես ոչ:

Շահվելադը Բանգլիբարի տակն ավլըմ ա, քրդինքը ցմաքացնըմ ա, ալափ ա տալիս ու գալի տուն։

Մերն ասըմ ա.— Բալա ջա՛ն, ախր չայըդ հովացավ, ի՞նչ էլար։

Ասըմ ա.— Նանի ջա՛ն, գոմըմն էի։

Ասըմ ա.— Բանդ ու գորձդ կտրե՞լ ա, նոքարնին կարեին ո՞չ ձիուն ալափ տան, որ դուն ես սոված-ծարավ գնըմ չըրչարվըմ:

Եդնա բերըմ ա չայն ըղաքին դնըմ, հացն էլ հետը: Հլե մին էլ տենըմ ա հրես կատուն կլավելեն էկավ։ Դա հացը չայըմը թթախըմ ա ու կատվի ըղաքին վեր գձըմ։ Կատուն ուտըմ ա ու չաբալամիշ գալի, դես ու դեն վազ տալի ու տրաքըմ։ Էնա Շահվելադը չայի ըստաքանը վրա ա անըմ, տալի գեդնովը, ջարթըմ: Մերը հսկանըմ ա, որ դրան խաբար տվողը Բանգլիբարն ա։ Հմի էլ միտկ ա անըմ, որ առաչ Բանգլիբարի գլուխն ուտե։ Գնըմ ա չորացած լոշեր ա առնըմ, բերըմ ա լքցնըմ դոշակի տակը, խտոր ա ընգնըմ ու տնքտնքըմ։

Թաքավորը գալիս ա ասըմ.— Ի՞նչդ ա ցավըմ:

Ասըմ ա.— Ես հիվանդ եմ։