Եդնա դես ա շուռ գալի, դեն ա շուռ գալի, տնքտնքըմ ա, վրչվռչում ա, էն անդեր լոշերն էլ ընդի հենց ճռճռըմ են, որ թաքավորը հե գիդենըմ ա, թե կնգա ոսկոռնին ա նհե ձեն հանըմ:
Ասըմ ա.— Ա՛յ կնիկ ջա՜ն, բա հմի ի՞նչդ ա ցավըմ, բա հմի ի՞նչ ես ուզըմ, ի՞նչ կուտես։
Ասըմ ա.— Սաղ շանս կոտրատվըմ ա, ոսկոռնիս ջարթվըմ են, մի բան էլա ուզըմ չեմ, մենակ թե Բանգլիբարի թոքն ու ջիգյարը կխրովեք, կուտեմ կլավանամ, թե չէ մեռնիլ տիմ (ջհանդամին մեռնես, վայ տամ քու անսկամ գլուխը)։
Թաքավորը մտկի եդնա ա ընգնըմ, ասըմ ա.— Մինուճար տղի ձին ո՞նց մորթեմ, նրա քեփը խարաբ անեմ։
Շահվելադն ըշկոլիցը գալիս ա, եդ վազ տալի, գնըմ ա գոմը: Գնըմ ա տենըմ, էդ Բանգլիբարը քրդնքըմը մտած, եդ նհե էնքան ֆողը ոտով փորել ա ու գլխին ածել, որ գեդինը ֆոր ա կտրել, ըրտասունքը միչին գոլ կանգնել։
Գնըմ ա եդ ճկատիցը պաչըմ, Բանգլիբարն ասըմ ա.— Ըսօր իմ վերչի օրն ա, սհե՛֊սհե՛։
Ասըմ ա.— Բա հմի ի՞նչ անենք։
Ասըմ ա.— Գնաս տուն թե չէ, հերդ գալ տի քի ասիլ, որ ասես՝ հա, ասա. «Հայրիկ ջան, բա իմ պհած ձիուն մին էլա վեր չեմ էլել, հմի բերըմ եք մորթե՞ք»։ Ընդով քու հերը կասե. «Մի անքամ էյա վեր իլ, հավեսդ հանե»։ Կասես. «Դե մի թամքն առ»: Թամքը վրես կդնես, մի քանի հետ դես ու դեն կխաղացնես ու գլուխս բաց կթողաս, մենք կհեռանանք ուրիշ ըշխարի վրա։
Շահվելադը Բանգլիբարին թիմարըմ ա, տակն ավլըմ, ալափ տալի, գնըմ ա տուն։
Հերը գալիս ա, ասըմ.— Բալա ջան, քու մերը մեռնըմ ա, Բանգլիբարի թոքն ու ջիգյարն ա ուզըմ, որ սղանա, ի՞նչ ես ասըմ։
Ասըմ ա.— Ինչ տիմ ասիլ, հայրիկ ջան, հմա իմ պհած ձին մին էլա վեր չեմ էլել, թողուլ չե՞ս մին էլա վեր ըլիմ։
Ասըմ ա.— Խի չեմ թողուլ, բալա ջա՛ն, մին էլ վեր իլ, տասնմին էլ, ըսօր չկել ըրիգու հավեսդ հանե։
Եդնա հերը մի լավ թամքն ա առնըմ, Բանգլիբարին դուս են բերըմ, թամքըմ, հազրըմ։ Շաhվելադը վեր ա ըլըմ, որ մին էլ պլետըմ ա, Բանգլիբարը ծուլ ա ըլըմ, երգնքին ա հասնըմ։ Խալխը սաղ թմաշա ա դուս գալի։
Մի քանի հետ դես ա խղացնըմ, դեն ա խղացնըմ, մին էլ գալիս ա հորն ասըմ.— Մնաս բարով, հայրիկ ջան, դու խափվել ես, հմա ես՝ չէ։