Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասըմ ա ու Բանգլիբարի գլուխը վեր թողըմ: Բանգլիբարը ծուլ ա ըլըմ, վեր գալի, մին էլ երգընքովը թռչըմ, գնըմ ա մի ըչխարի վրա: Գնըմ ա գնըմ ա, ինքն ու իրա ձին գիդեն, գնըմ ա մի թաքավորի ֆողբմ վեր գալի, ըտի Բանգլիբարն ասըմ ա.— Ինձանից իրեք մազ վի կալ, որդի տեղդ նեղ կլի, ծուխ արա. ես կըշտիդ եմ:

Բանգլիբարի ճկատիցը պաչըմ ա, բրախըմ, ինքը գնըմ։ Գնըմ ա մտնըմ էդ քաղաքը, գնըմ ա մի ոչխարի ղառին էլ առնըմ, գլուխն ա անցկացնըմ, շորերն էլ փոխըմ ա, գնըմ ա թաքավորի պալատի դռանը կաղնըմ, ասըմ ա.— Ինձ նոքար չեք անի՞լ:

Թաքավորն ասըմ ա.— Խի՞ չէ, արի մեր ղազերը պահե։

Դա գնըմ ա թաքավորի ղազերը պհըմ, քշերն էլ գնըմ ա ղազերի հետ ղազանոցըմը քնըմ: Մի օր էլ ղազերը տանըմ ա ըրածացնելու թաքավորի բաղի միչին, ընդի մի հավուզ ա ըլըմ, ղառինը գլխիցը հանըմ ա ու էրեսն ու գլուխը լվանըմ: Էդ թաքավորն էլ իրեք ախչիկ ա ունենըմ, էրկուսին մարթի տված ա ըլըմ, պուճուրը դեռ հլա իրա կշտին ա ըլըմ։ Բաղի միչին սեհրն անելով գալիս ա էդ հավուզի կուշտը, որ գալիս ա տենըմ իրանց ղազարածը էրեսը լվանըմ ա, ոսկի խուճուճ մազերն ու ըրեսի սիրունութինը որ տենըմ ա, էն ա հա ուշկն ուզըմ ա գնա։ Շահվելադը որ տենըմ ա դրան, կրմրատակած խատատ-մատատ ղառինը գլուխն ա անցկացնըմ։

Թաքավորի ախչիկն ասըմ ա.— Ա՛յ տղա, դուն ո՞վ ես, որ էկել ես մեր ղազարածը դառել, էդ ղառինն էլ գլուխդ անցկացրել, թե մթամ քաչալ ես։

Ասըմ ա.— Ես մի քյասիբ տղա եմ։

Էդ ախչիկը տենըմ ա նրանից կարաց ոչ դուզ բան իմանա, հմա սիրտը լըգլըքըմ ա, ասըմ ա. «Կա, կա ոչ, սա իմն ա»։ Եդնա թողըմ ա փախչըմ։

Մի օր էլ թաքավորն ասըմ ա.— Իմ ախչկանը հրսանիք տիմ անիլ, ում հվանըմ ա, թող խնձորով տա՝ իրա հմար ուզեմ։

Եդնա ախչկանը նստացնըմ ա ակոշկըմը, մի կարմիր խնձոր էլ ձեռին, ասըմ ա.— Ախչիկ ջա՛ն, քեզ իմ ախչկերանցի շատ եմ սիրըմ, թողուլ տիմ քու փեսացուն դու ջգես, ում համյաթ տենաս ու խնձորով տաս, նրան էլ տալ տիմ քեզ։

Ինչքան ջահելնի կա, ինչքան նազիր֊վեզըրի տղա կա, ինչքան հարուստ աղենու տղեք կան, չիմ գալիս են անց կենըմ, մնին էլա խնձորով տալիս չի։ Հմի էլ գալիս են քյասըբնու տղեքնին են անց կացնըմ, էլ եդ տալիս չի։