Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերըմ են ձիանու միչից մի քոսոտ ղաթիր են ջոգըմ, բերըմ են տալի Շահվելադին: Շահվելադը դրան վեր ա ըլըմ չկել քաղաքի ղրաղը, ցինգեր-ցինգեր անելով քշըմ ա, ընդի տանըմ ա մի տեղ հորըքըմ, իրան Բանգլիբարի մազը ծուխ ա անըմ: Հլե մին էլ տենըմ ա— Բանգլիբարը ըղաքին կագնեց: Ղառինը հանըմ ա, իրան շորերը ձիու թամքին կապած էր, վեր ա ունըմ հաքնըմ, վեր ա ըլըմ, թռցնըմ։ Մի ուրիշ ճամփով գնըմ ա էդ էրկու փեսի աղաքը կտրըմ, մի չոբանից իծի կաթն ա առնըմ, գնըմ ա մի վերունի ծմակըմ նստըմ, որ էրկու փեսեն գալ տին գետն անց կենալ:

Իրանց սոխկոռնով գալիս են հասնըմ դրան, ասըմ են.— Բարի օր քեզ, ղարիբ ախպեր: Խոնարվըմ են դրա ըղաքին։

Ասըմ ա.— Աստու բարին, խեր ըլի, ո՞ւր եք գնըմ։

Ասըմ են.— Ֆլան թաքավորը դժար հիվանդ ա, գնըմ ենք ասլանի կաթը գդնունք:

Ասըմ ա.— Ես ասլանի կաթն եմ ծախըմ։

Դրանք ուրախանըմ են, ասըմ են.— Ի՞նչ արժե։

Ասըմ ա.— Ես հախով չեմ ծախըմ։

Ասըմ են.— Բա ո՞նց։

Ասըմ ա.— Ամնուդ քմակին մի դամղը տամ, տարեք։

Դրանք իրար ըրեսի մտիկ են անըմ, եդնա ասըմ.— Հա, մեզ ի՞նչ տի ըլիլ, արի տհենց անենք, դառդակ չի եդ գնանք, վրեններուս կծիծաղին։

Բերըմ ա դրանց եդի կռնուց ամնուն մի հետ դամղըմ, էն իծի կաթն ամաններուն ածըմ, ճամփու դնըմ։ Դրանք թող ուրխանալով եդ գան, ինքը եդ Բանգլիբարին վեր ա ըլըմ, գնըմ։

Բանգլիբարն ասըմ ա.— Ֆլան տեղը ասլանի ոտը քարխեց ա էլել, մխկտըմ ա, կարըմ չի տեղիցը ժաժ գա, գնա նետ ու անեղգ գձե, բլցրու, նա քու ուզածը կտա։

Շահվելադին տանըմ ա հասցնըմ ասլանի կուշտը, ինքր ղրաղ ըլըմ։ Շահվելադը գնըմ ա տենըմ, որ ասլանը վեր ա ընգել ու վնգստըմ ա: Դարի տակիցը նետանեղը գձըմ ա, գնըմ ա թուշ քարխեցը պատռըմ, անց կենըմ։ Ցավը ջիգյարին ա տալի ասլանի, ասըմ ա.— Իսան օղլի, ճանգս ընգնիս՝ թիքա֊թիքա կանեմ, բա իմ ցավն ինձ բոլ չի՞։

Հմա որ մխելի վախտ անց ա կենըմ, ցավը բոշանըմ ա, ասըմ ա.— Իսան օղլի, դուս արի, դուն իմ փրկողն ես, ասա տամ ուզածըդ։

Շահվելադը դուս ա գալի, ասըմ ա.— Քու ջանի սաղութինն ա իմ ուզածը։