— Ո՞նց չի հիվանդանամ,— ասում ա մերը նեղացած,— քո նման իգիթ տղա ունենամ ու գիդենամ ոչ, թե քու ղվաթն ընչումն ա։ Ասա՛, թե քու ղվաթն ընչումն ա, ես կսաղանամ։
Տղեն ուզում ա մին մորը փորցել։ Ասում ա.— Որ ձեռներս չվանով կապես, էլ կարալ չեմ բան անել։
— Դե՛ թող կապեմ կռներդ, տենում դրո՞ւստ ես ասում։
Մերը կապում ա չվանով տ ղի կռներն ու բարձրը ձենով կանչում. «Ո՛ւշաբ, դուրս արի, Ո՛ւշաբ, դուրս արի, Ո՛ւշաբ, դուրս արի»:
Տղեն որ տարթու ա տալիս, չվանը ձվիկ-ձվիկ ա ըլում։
— Մե՛րա, էդ ի՞նչ ես ասում, էդ ո՞ւմ ես կանչում,— ասում ա տղեն նետուանեղը ձեռը կալած։
— Ոչումի չեմ կանչում, որդի՛, ես հիվանդ եմ, տաքութին ունիմ, դելն եմ տալիս։ Ես սղանալու չեմ, հնչվելը դու ասես ոչ, թե քո ղվաթն ընչումն ա։
Տղեն ասում ա.— Որ ձեռներս ճոպանսվ կապես, էլ կարալ չեմ բան անել։
— Դե՛ թող կապեմ կռներդ, տենում դրո՞ւստ ես ասում։
Մերը կապում ա ճոպանով տղի կռները ու բարձր ձենով կանչում. «Ո՛ւշաբ, դուս արի, Ո՛ւշաբ, դուս արի, Ո՛ւշաբ, դուս արի»։
Տղեն որ տարթու ա տալիս, ճոպանը ձվիկ-ձվիկ ա ըլում։
— Մե՛րա, էդ ի՞նչ ես ասում, էդ ո՞ւմ ես կանչում,— ասում ա տղեն` նետուանեղը ձեռը կալած։
— Ոչումի չեմ կանչում, որդի՜, ես հիվանդ եմ, տաքութին ունիմ, դելն եմ տալիս։ Ես սղանալու չեմ, հեչվելը դու ասես ոչ, թե քու ղվաթն ընչումն ա։
Էս ասում ա մերն ու նվաղում, փելտիկ-փելտիկ ըլում։
Տղեն ասում ա.— Որ երկու, բիթս իրար հետ դնես ու նետուանղիս լարովը կապես, էլ կարալ չեմ բան անել։
— Դե թող կապեմ, տենում դրո՞ւստ ես ասում։
Մերը կապում ա նետուանղի լարով աղի բթերն ու բարձրը ձենով կանչում. «Ո՛ւշաբ, դուս արի, Ո՛ւշաբ, դուս արի, Ո՛ւշաբ, դուս արի»:
Տղեն որ տարթու ա տալիս, լարը բթերումը մեր ա մտնում: Մի դուռն ա բաց ըլում, գեդնի տակից մի Ուշաբ ա դուս գալի, թուրը վրա ա բերում, որ տղի գլուխը տա, մերը թողում չի։
— Արի աչքերը հանենք ու տանինք դնենք մի ծովի ափին, որ ժաժ գա թե չէ՝ ընգնի ծովի մեջը։