Ասըմ են.— Ղարիբ ախպեր, հմի էլ մեզ ասլանի միս ա պետկը:
Ասըմ ա.— Ծախըմ եմ։
Կրակի գա դա իրան արած բաներով, բերըմ ա եդ դրանց քմակիցն ամնուն մին էլ ա դաղըմ։ Դրանք էդ ալապստրակի միսը վի կալած, ուրխանալով գալիս են: Շահվելադն ըտի իրա Բանգլիբարին վեր ա ըլըմ:
Բանգլիբարն ասըմ ա.— Հրե ֆլան տեղը ծառը վեր ա ընգել, ճուխկն ասլանի ընդամըմը թաղվել ա, գնա հանե, քու ուզածը կտա:
Տանըմ ա ըտի հասցնըմ, ինքը ղրաղ ըլըմ: Շահվելադը գնըմ ա տենըմ, որ մի եքա ճուխկը մտել ա ասլանի անդամը, մխկիտը ջիգյարն ա տվել։
Թաքուն գնըմ ա թոգն անդամի փետիցը կապըմ, ծերը բերըմ դարի տակը, մի ղափիլ ձիք ա տալի, ընդամիցը որ դուս ա հանըմ, ասլանը տեղիցը ծուլ ա ըլըմ, վեր գալի, ասըմ ա.— Հե՛յ-հե՛յ իսանօղլի, կշտիս ըլեիր, թիքա-թիքա կանեի:
Հմա եդ որ մխելի անց ա կենըմ, ցավը կտրըմ ա, ասըմ ա.— Դուս արի, իսանօղլի, ասա ուզածըդ տամ։
Շահվելադը դուս ա գալի, ասըմ ա.— Իմ ուզածը քու սաղութինն ա։
Ասըմ ա.— Չէ, իսանին էհտիբար չի կա, դու մի փորացավ կունենաս, ասա ուզածդ տամ։
Շատ որ ասըմ ա, ասըմ ա.— Իմ ուզածը ասլանի միս ա։
Ասլանը մտիկ ա անըմ, ասըմ ա.— Իսանօղլի, լավ սիրտս տեղիցը հանըմ ես, հմա որ խոսկ եմ տվել, անիլ տիմ։
Ասըմ ա.— Գնա իմ ճուտերիցը մինը տար, հենց տար որ աչկս տենա ոչ, անգաճըս ձենն իմանա ոչ, թե չէ՝ թիքա-թիքա կանեմ քեզ։
Շահվելադը գնըմ ա ասլանի բունը գդնըմ, մի ճուտի բերանը փակըմ ա ու տանըմ մի խոռը ձորում մորթըմ, միսն ածըմ խուրջինը, Բանգլիբարին վեր ա ըլըմ, գալիս ա տուն։ Գալիս ա իմանըմ, որ իրա զանքաչը ֆոքու հետ ա, իրա նաչար կնիկն էլ ձեռները ծոցին՝ լաց ա ըլըմ։ Էն էրկու փեսեն էլ իրանց կնանոնց հետ բալկոնըմը սիլի-բիլի են անըմ, որ դրան տենըմ են. «Ըհը, քաչալն էկավ, քաչալն էկավ»— ասըմ են ու ծիծաղըմ։
Քաչալը միսը տալիս ա իրա կնգանը, ասըմ ա.— Տար, վախիլ մի, լավանալ տի։