Տանըմ ա միսն էփըմ ա, մորն ուտացնըմ, նրանց ծիծաղին բանի տեղ չի դնըմ, հլե մին էլ տենըմ ա մերն աչկերը բաց արավ, վրա նստեց, մնըմ են հուշ էլած, հմա էն էրկու քիրն ու փեսեն տնազ են անըմ, ասըմ են.— Վաչ քու գլխին, խու քու քաչալի բերածով չի լավացավ, մեր մարթկերանց բերածով լավնացավ։
Էլ եդ նաչարը լաց ըլելով գալիս ա իրա քաչալի կուշտը, քաչալն ասըմ ա.— Վախիլ մի, խու մերդ լավնա՞ցավ, էլ ի՞նչ ես դարդ անըմ։
Ասըմ ա.— Ախր ես գիդեմ, որ քու բերածով լավնացավ, նրանք խի՞ են իրանց բերածը հաշվըմ։
Ասըմ ա.— Թող հմի էլ տհենց ըլի, ի՜նչ անենք, դժարն էն էր որ մերըդ լավնացավ։ Եդ դրանք իրար փթաթորվըմ են, պչպաչորվըմ, իրանց ղազանոցըմը կենըմ։
Անց ա կենըմ մխելի վախտ, մնել խաբար ա գալի, թե՝ փլան թաքավորը կռիվ ա գալի էս թաքավորի վրա։ Չիմ իրար են խառնըվըմ , թաքավորը իրա զորքը թարազըմ ա, իրան էրկու վենձ փեսին էլ գլուխ ա անըմ, գնըմ են կռվի։
Շահվելադն իրա կնգանը ղըրգըմ ա, ասըմ ա.— Թաքավորին ասա մի ձի էլ ինձ տա, ես էլ գնամ կռվի։
Գնըմ ա ասըմ, եդ չիմն էլ վրեն ծիծաղըմ են, ասըմ են.— Վա՛յ քու գլխին, քու քաչալը տեր գնալ դուշմանին ջարթիլ, մեր աժդհա մարթիքն ընդի ի՞նչ են, որ դրան տինք ղրգիլ, որ գնա ձիանու ոտի տակն ընգնի։
Դա որ շատ խնթրըմ ա, եդ մի ղաթըր էլ դրան են տալի։ Եդ ղաթրին վեր էլած գնըմ ա քաղաքի ղրաղին հորըքըմ, իրա Բանգլիբարի մազը ծուխ ա անըմ, տենըմ ա հրես էկավ։ Իրա շորերը հանըմ ա, թուրը կոխկիցը քաշ անըմ, նետ ու անեղըն ուսովը գձըմ, գնըմ ա կռվին հասնըմ։ Գնըմ ա տենըմ հրե դուշման թաքավորը մտել ա իրանց թաքավորի ֆողն ու իրանց զորքին ջարթըմ ա։ Թագավորն ու էն էրկու փեսեն հլե-նհե գիդեին ոչ ինչ անեն։ Շահվելադըս գնըմ ա իրա թուրը հանած ընգնըմ ա դուշման զորքի մեչը, դես տալի, դեն ա տալի, ինչքան ինքն ա բանֆոքի անըմ, էրկու էնքան Բանգլիբարը։
Թաքավորն ըտի մնըմ ա հուշ էլած, ասըմ ա.— Էս ո՞վ ա էս քաջը իմ զորքի միչին, որ ես ճնանչըմ չեմ։
Եդ ա մտիկ անըմ, տենըմ ա իրա էրկու փեսեն հրե իրանց ձիանու փորի տակին կուչ էկած։
Շահվելադը տալիս ա ջարթըմ ա, եդ ա մտիկ անըմ, տենըմ ա