Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաքավորը մենակ կաղնած, դուշմաննուցը մի քանիսը դբա նրան են գնըմ, որ սպանեն։ Էն էրկու փեսեն էլ եդ են փախչըմ, Բանգլիբարի գլուխը եդ ա թեքըմ, գալիս ա դուշմաննու մի քանըսին թոլ ա անըմ, մնի թուրը ոնց ա ըլըմ, Շահվելադի մատը յարալու ա անըմ: Թաքավորը որ տենըմ ա արինը չըռչըռըմ ա, իրա ձեռնաղլուխը հանըմ ու Շահվելադի մատը կապըմ։ Շահվելադը եդ սուրհա ա անըմ, դուշմանի զորքը տենըմ ա կարըմ չի, եդ ա փախչըմ: Էն էրկու փեսեն գալիս են թաքավորի չորսի կուռն առնըմ, սիլիբիլի անըմ, օզանգուն բռնըմ ձիուն վեր ըլացնըմ, եդ մթամ իրանք էլ են կռվըմ, ընգնըմ են դուշմանի փախչող մի քանի ֆոքու եդնա:

Շահվելադը ինչքան կտորըմ ա կտորըմ, մեկելին էլ քշըմ ա իրանց ֆողն անց կացնըմ, եդ դառնըմ, էն էրկու փեսին էլ ամընուն մի սիլլա տալի, ասըմ ա.— Չկել հմի բա ո՞րդի էիք մտել։

Թաքավորի զորքը որ իրար ա գալի, էդ վախտը Շահվելադը Բանգլիբարին պլետըմ ա, Բանգլիբարը հենց թռչըմ ա, որ ոչով կարըմ չի տենա, թե դվորը գնաց։

Թաքավորն ասըմ ա.— Ո՞վ էր էն քաջը, թող աղաք գա։

Ոչով ձեն չի հանըմ, էն էրկու փեսեն ըղաքին ցից են ըլըմ։ Եդնա զորքը ուրխանալով, ձիանը չիդիրի գձած, տուն են գալի։ Շահվելադն էլ գալիս ա իրա Բանգլիբարի ճկատիցը պաչըմ, վեր ա թողըմ, եդ իրա ղառինը ծածկըմ, ղաթրին վեր ըլըմ, գալիս ա տուն։ Գալիս ա տենըմ չիմն էլ ուրախ են, մենակ իրա նաչար կնիկն ա քեփը խարաբ, մին էլ թաքավորը, որ կարացել չի գդնու, թե իրա քաջն ով էր, որ դուշմանին բանֆոքի արավ։ Եդ էն էրկու փեսեն ու իրանց կնանիքը ծիծաղըմ են, թե.—Հա՛յ, քաչալը կռվիցը գալիս ա, հա՛յ, քաչալը գալիս ա։

Հմա նա նրանց վրա ծիծաղելով գնըմ ա մտնըմ իրա ղազանոցը։

Թաքավորը որ շատ միտկն ա անըմ, ասըմ ա.— Խորակ հազրեցեք, գինի արաղ հազրեցեք, քեփ անիլ տիմ տալ։

Հազրըմ են, զորքը գալիս ա շարվըմ սուփրենու ղրաղնըմը, թաքավորն էլ նստըմ ա վերի ծերին, իրա էրկու փեսեն էլ ամենքը մի ղրաղին։

Եդ թաքավորն ասըմ ա.— Ո՞վ էր էն քաջը, թող աղաք գա։

Ոչ ով ձեն չի հանըմ։ Շահվելադն էլ դռան տակին նստել ա, քյասիբ-քյուսուբնու հետ զրից անըմ, ուտըմ են, խմըմ։ Թաքավորը միտն ա գձըմ, որ իրա ձեռնաղլուխը փթաթել ա էն քաջի մատին։ Վեր ա կենըմ, հերթով չիմնու մատին էլ մտիկ ա անըմ,