Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հերթը հասնըմ ա քաչալին: Քաչալն էլ մթամ թե բանի խաբար չի, ընդի զրից ա անըմ սուփրավորնու հետ: Թաքավորն աչկը գձըմ ա, տենըմ ա իրա ձեռնաղլուխը քաչալի մատին փթաթած: Հլե նհե հուշ ա ըլըմ։

Ասըմ ա.— Քաչա՛լ, դուն էի՞ր էն քաջը:

Ասըմ ա.— Չէ՛, ով որ թաքավորի ու իրա կնգա հմար ասլանի կաթն ու միս ա բերել, նա էր էն քաջը։

Խալխը չիմ պել ա կտրել, էն էրկու փեսեն էլ սրտներուն լընլընգոց են ընգել, էրեսներու ռանգը թռցրել են:

Թաքավորն ասըմ ա.— Ո՞վ ա բերել ասլանի կաթն ու միսը, իմ էրկու փեսեն չէի՞ն բերել։

Ասըմ ա.— Դե գնա հարցրու, թե ոնց են բերել:

Էն էրկու փեսին հարցնըմ ա, ասըմ են.— Ոնց տինք բերիլ, գնացինր ոսկի տվինք, առանք-բերինք։

Շահվելադն ասըմ ա.— Սուտ են ասըմ, ոսկի չեն տվել, գնացեք շալվարներուն հանեցեք, տեհեք ինչ են տվել։

Նրանք ջլիզդան կրմըրտակըմ են։ Թաքավորը շալվարներուն հանիլ ա տալի, տենըմ ա էրկուսի քամակն էլ ամնուն էրկու հետ դամղած: Նհանք ընդի խայտառակ են դառնըմ, էն էրկու քիրն էլ ընդի ճաքըմ են, Շահվելադի կնիկր քիչ ա մնըմ գա, ուրխանալուց իրա մարթի խտիտն ընգնի։ Ըտի նոր Շահվելադը ղառինը գլխիցը հանըմ ա, մազը ծուխ ա անըմ, մին էլ տենըմ ա Բանգլիբարն էկավ, շորերը փոխըմ ա, թաքավորի ըղաքին կաղնըմ։

Ասըմ ա.— Ես փլան թաքավորի տղեն եմ։

Ըտի նոր թաքավորը նրան պըչպաչորըմ ա, էն էրկու փեսին էլ իրա պալատիցը կնանոնց հետ դուս ա անըմ, օխտն օր, օխտը քշեր հրսանիք են անըմ։

Թաքավորն ասըմ ա.— Ես էս պռավել եմ, իմ թաքավորութինը, քեզ եմ տալի։

Ասըմ ա.— ՉԷ։ Ես գնալ տիմ իմ հոր թաքավորութինը, դու քո տեղը կկենաս, ես՝ իմ, եփ որ տեղդ նեղ ըլի, ինձ իմաց արա, ես քու կշտին եմ։

Իրա կնգանը վեր ա ունըմ, Բանգլիբարին թարքլամիշ են ըլտմ, գնըմ են իրա հոր տուն: Գալիս ա հոր պալատիցը հեռու մի պալատ ա վեր թողըմ, իրա հետի ղոշունը ըտի թողըմ իրա կնգա կշտին, ինքը գնըմ ա տուն։ Գնըմ ա տենըմ իրա նաչար հերը քոռացած, մի օթախի մեչ ա գձած, իրա մերը թախտին ա նստել, սրա֊նրա հետ շնութիննի ա անըմ։