Այս էջը սրբագրված է
Գնըմ ա հոր կուշտը, ճտովն ա ընգնըմ, ասըմ ա.— Ես Շահվելադն եմ:
Հերը պաչըմ ա ու լաց ըլըմ: Ասըմ ա.— Ես էսա մեռնիլ տիմ, իմ երգիրը քեզ եմ թողըմ, դու քո անսկամ մոր հախիցն արի:
Ասըմ ա.— Չէ՛, դուն էլի թաքավոր կլիս:
Իրա մորը բռնըմ ա մի ղաթրի պոչից կապիլ տալի, էնքան քաշ ա տալի, վենձ թիքեն անգաճն ա թողըմ, ասըմ ա.— Քեզ պես անսկամ մերն իմ պետկը չի:
Հորը տանըմ ա թախտին նստացնըմ, իրա կնգանն էլ բերըմ, թազա իրա հոր տանը հրսանիք անըմ, պրծնիս ամեն ցավից֊չոռից, ինչ պրծնըմ են. նրանք հասնըմ են իրենց մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին: