Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էնա էդ պառավին դիր ա գալի, ասըմ.— Դե սոված կլիս, գնա տաշտիցը հաց վի կալ, կի:

Գնըմ ա տենըմ տաշտի միչինն աթար ա, ասըմ ա.— Վո՛ւյ, կասենաս իմ նանի թխած հացն ըլի:

Ասըմ ա.— Դե հմի էլ գնա թթու կի:

Գնըմ ա թթվի կարասը բաց ա անըմ, տենըմ ա որ՝ օց ու խլեզը իրար վրա դասած են, աղ դրած:

Ասըմ ա.— Վո՛ւյ, կասենաս իմ նանի դրած թթուն ըլի:

Դա մի գեշ բան էլա ասըմ չի, ինչ շհանց ա տալի, ուտըմ չի, հմա որ հարց ա ըլըմ, ասըմ ա.— Կերա՞ր բալա ջան: Ասըմ ա.— Հա՛:

Ասըմ ա.— Դե որ կերար, բալա ջա՛ն, արի մի էրկու բան ասեմ։

Ասըմ ա.— Ասա։

Ասըմ ա.— Բալա ջան, ես քի շատ հավան կացա, դուն իմ ախչիկն ես, իմ ըխչկանից էլ շատ սիրեցի։ Ասըմ ա.— Հրետ ըտիան էրկու ջուր ա գալի, մինը սև ա, մինը սպիտակ, գլուխդ կոխե սպիտակ ջրի տակն ու անց կաց։ Դա որ տհե ա անրըմ ու անց կենըմ հա, մազերը դառնըմ են ոսկի։

Ասըմ ա.— Վո՛ւյ դեդի ջան, իմ խորթ նանը որ տենա մազերս սհե ա, գլուխս կպոկի, հմի կովս էլ ով գիդե՝ կորավ, ես գնամ ի՞նլչ ջուղաբ տամ։

Ասըմ ա.— Վախիլ մի, ախչիկ ջան։ էնա մազերը կլոլըմ ա, մի ղառին ա կարըմ, միչին դնըմ, ասըմ ա.— Հմի գնա, կովի պոզերիցը մինը եղ ա դուս գձըմ, մինը՝ մեղր, ծծե֊ապրի: էդ չոր հացն էլ տար իրա գլխովը տուր:

Ասըմ ա.— Վախըմ եմ։

Ասըմ ա.— Վախիլ մի։

էնա տանըմ ա, ոնց որ էդ պառավն ասել էր՝ տհենց ա անըմ։

Մի քանի օր անց ա կենըմ, դա էնքան սիրունանըմ ա, էնքան քոքանըմ ա, որ էլ ասելու ոչ։ Դառնըմ ա մի հուրի-փերի:

Մեր ու ախչիկ ասըմ են.— Վա՛յ տամ սրա գլխին, էս ի՞նչ ա ուտըմ, որ չոր հացը եդ ա բերըմ, հմա եդ սհե քոքանըմ ա, սիրունանըմ ա։

Էնա էն մի պլոկվածն ասըմ ա.— Հմի էլ ես տիմ գնալ կովն ըրածացնելու։

Մերն էս ախչըկա հետ ղայմախ ա դնըմ, կարաք ա դնըմ,