Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տար, իլիկ մանելով, խաղ ասելով կովն ըրածացրու, սրանք էլ կի, քոքացի, սիրունացի, վայ տամ նրա գլուխը։

Դա կովը տանըմ ա: Դեռ հլա թեշիկն էրկու անքամ ըլորած չի ըլըմ, թելը կտրվըմ ա, թոլ ա ըլրմ, եդ էն ծակովը նի ընգնըմ:

Ասըմ ա.— Ա՛ քավթառ, ա՛ քավթառ, էդ թեշիկը դես տուր։

Ասըմ ա.— Հավքն իր թևով, օցն իր պորտով դեսն էկած չի, դուն էդ ի՞նչ մրզանեն կտրած միլլեթ էս (վախը կտրած մարդ ես), որ դեսն էկել ես։ Դվեր արի, դվեր արի, ախչիկ ջա՛ն։

էնա գնըմ ա։

Ասըմ ա.— Ախչիկ ջա՛ն, արի գլուխս քթվե։

Գնըմ ա կուշտն ու ասըմ ա.— Պա՛, պա՛, պա՛, պա՛, պա՛, գրողը քու գլխին տանի, սաղ որթունք ու մորմոջ ա, ես սրան քթվող ե՞մ։

Էնա թքըմ ա ու ղրաղ ըլըմ։

Հմի էլ ասըմ ա.— Դե գնա հաց հանե, կի, սոված կլիս։

Գնըմ ա տաշտի կուշտն ու ասըմ ա.— Ախկ, ախկ, ախկ, էս ի՞նչ ա էս աթարը, որ ես ուտեմ, հսայ իմ շարմաղ հացը, սա թողած էդ տիմ ուտի՞լ: Եդ թքըմ ա ու ղրաղ ըլըմ։

Ասըմ ա.— Դե դնա թթու հանե կի կրասիցը։

Գնըմ ա կրասի կուշտն ու եդ տհե ասըմ ա.— Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ,— եդի կռան վրա եդ ա փախչըմ։

Ասըմ ա.— Վայ տամ էդ քավթառ գլխիդ, ինձ օցի ու խլեզի թթու ես ուզըմ ուտացնե՞ս, իմ նանի դրած շարմաղ թթվին ի՞նչ ա էլել:

Էդ պառավին դա շատ ա դժար գալի, ասըմ ա.— Դե արի ըստի։ Գնըմ ա կուշտը, ասըմ ա.— Ըստիան էրկու ջուր ա գնըմ, մինը սպիտակ ա, մինը սև. գլուխդ սպիտակի տակին չի դնես, սևի տակին կդնես։

Գալիս ա գլուխը դնըմ սևի տակին, էնա հա, դրա էրեսը սևանըմ ա։

Գալիս ա ասըմ.— Քավթառ, էս ի՞նչ արիր։

Ասըմ ա.— Գնա, ղանջղ անսկամ, քու լայաղը դա յա։

էնա ղլմաղալ ա բցրացնըմ, ճվճվըմ ա, ծվծվորիկն ա գալի, պառավը բերըմ ա մի ղառին էլ դրա գլուխն ա անց կացնըմ, գոռացնելով եդ ա ղրգըմ, ասըմ ա.— Գնա էն կովի մի պոզը արին ա, մինը ժահրն ա, գնա ծծե, դուն էլ կքոքանաս էն խորթ քվորդ պես։

Էնա գնըմ ա, ծծըմ ա, օրն օրի վրա զաբնըմ ա, դառնըմ ա մի ղոթուր ձիու նման։