Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Բալա ջա՛ն, դենը գնալ մի, իմ աչկերը քոռացրին, քունն էլ կքոռացնեն:

Ասըմ ա.— Ես նրանցից եմ ուստա, կարալ չեն։

էնա աչկերը տեղն ա դնըմ, դեղը քսըմ, սղացնըմ ա։

Օրի մի օրն ասըմ ա.— Հայրիկ ջան, կարալ չե՞ս ինձ ըղու անես, գնամ իմ հայրենիքը, իմ վաթանը տեսութին, ն՞ե թողել եմ էկել:

Ասըմ ա.— Խի՞ չեմ կարալ։

էնա մի ձի ա սարքըմ, ոչխարի կաթով էլ կրկենի ա թխըմ, խուրջինը լքցնըմ, ձիուն նստացնըմ ա, ճամփու դնըմ։

Էդ տղեն գնըմ ա տենըմ, որ իրանց գեղի շփլթուն կտրել ա։ Էն կրակի էկած իրան ոչ բարով քիրը չիմնուն էլ կերած ա ըլըմ: Մենակ մի որցակ ա ըլըմ թողած, որ կանչե, ինքը ձենիցը վի կենա, մին էլ մի դարփին ա թողած ըլըմ, որ ըտամնին սրիլ տա։

Գնըմ ա իրանց դուռը հասնըմ թե չէ, քիրը տանիցը դուս ա գալի, ասըմ ա.— Վա՛յ ախպեր ջան, բարով, բարով։ Գալիս ա, փթաթորվըմ, եդնա խուրջինը վի ա ունըմ, տանըմ ա տուն։

Տանը մի սհաթումը կուլ ա տալի խուրջինը, դուս ա գալի, ասըմ ա.— Ախպեր ջան, բա ղարդակ ես էկե՞լ։

Նա էլ վախըմ ա թե ասե. «Բա խուրջինն ի՞նչ արիր»։ Ասըմ ա.— Հա, դարդակ եմ էկել:

Ձին ախպոր ձեռիցն առնըմ ա, տանըմ ա հորըքելու: Տանըմ ա տալդըմն էրկու ոտն էլ կուլ տալի, գալիս ասըմ.— Վա՜յ, ախպեր ջան, բա ձիդ էրկու ոտնանի ա։

Եդ ասըմ ա.— Հա՛։

Հմի էլ եդ գնըմ ա էն էրկու ոտն էլ ուտըմ, գալիս ա ասըմ.— Վո՜ւյ, ախպեր ջան, ձիդ առանց ոտն ա։

Հմի էլ եդ ա գնըմ, ձիու ջամդաքն ուտըմ, գալիս ա ասըմ.— Վո՜ւյ, ախպեր ջան, բա ոտով ես էկե՞լ։

Ըտամնին փունջ ա ըլըմ, գնըմ ա դարփնին սրիլ տալու, ախպորը տանը թողըմ ա, որ գա եդնա ուտե։

Դուս ա ըլըմ թե չէ՝ մկները լիզու են ըլըմ, ասըմ են.— Նաչար տղա, ջահել կյանքդ հանգցնիլ տի, գնա, փախի որե, գնաց ըտամնին սրիլ տալու, գալ տի քի էլ ուտիլ։

Եդնա էդ մկները բերըմ են դրան մի սանդրը տալիս, մի շուշա լիքն աղ, մին էլ էրկու մոմ, ասըմ են.— Նա գալ տի քի եդնա հասնիլ, որ տենաս հասնըմ ա հա, էս սանդրը վրա արա, ղալին ծմակ ու մոշուտ կդառնա, աղաքը կփագի, դու կփախչիս։ Որ տենաս ծմակն անց կացավ հա, եդ ուզըմ ա քի հասնի, շուշեն լիքը