Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եդացրել եք, մի քիչ չուստ իմաց կտեիք, էլի՞»։ Թե խու տենաս, որ ես ոտների կռանն եմ, ոտդ ղայիմ դեմ արա, ինչքան փող ուզես— կտան։ Էն փլասնու փթաթածն էլ ջուր արա, խմացրա, վի կկենա։ Հմա մի պայման կդնեմ, որ օրը որե «Անըն հոր և օրթոր» («Հանուն հոր և որդվո») չասիր՝ քու ֆոքին էլ տիմ առնիլ:

էնա տհենց ա անըմ, էդ քյասիբ մարթը հարստանըմ ա։ Մի օր էլ ճամփա ա գնալիս ըլըմ, մտահան ա արած ըլըմ ֆոքեառի ասածը, ասըմ չի «Անըն հոր և օրթոր»։ Ճամփի կիսըմը մութն ընգնըմ ա թե չէ, ֆոքեառն ըղաքին դուս ա գալի, ասըմ ա.— Ֆոքիդ առնիլ տիմ։

Ասըմ ա.— Թող գոնյա ճամփիցը տուն հասնիմ։

Ասըմ ա.— Չէ, պայմանը պայման ա, ըստի էվետ ֆոքիդ առնիլ տիմ։

Հլե ընդի էվետ ֆոքին առնըմ ա, ճամփըմը վե գձըմ։

Ամենքն էլ մի մհանով մեռնըմ են, ո՞վ ա սաղ մնըմ ըշխարըմը: