Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

62. ՀԱԼԱԼ ՄԱՐԹԸ

Մի մարթ ու մի կնիկ են ըլըմ։ Կնիկը մարթին հվատացնըմ ա, որ՝ ինձ պես հալալ կնիկ չկա ըշխարըմը։ Որցակը որ հավի կուշտն ա գնըմ, սհե էրեսը շալով ծածկըմ ա (ինքը երեսը շալով ծածկելով՝ ցույց է տալիս)[1], որ մթամ ամոթ ա։ Հմա, որդի, մարթի կշտին ա տհենց անըմ։ Մարթն էլ գնըմ ա մարթկերանց կշտին պարծենըմ, թե.— Իմ կնգա պես ըշխարի ու ֆողի ըրեսին հալալ կնիկ չկա։

Մի տղա ընդիան դովթալաբ ա ըլըմ, ասըմ ա.— Արի մարջ գանք՝ ես քու աչքի ըղաքին քու կնգա տեղը մտնիմ։

Ասըմ ա.— Տհենց բան չի ըլըլ, ախպեր, թե տհենց բան ըլի, իմ ապրուստը քի հալալ, հմա իմ կնիկը տհե բան չի անիլ։

Էնա ասըմ ա.— Ախպեր, գնա քու կնգանը հվատացրու, թե մթամ էս քշեր տեղ ես գնըմ։ Եդնա արի փասարը պհե, տես տեղն եմ մտնը՞մ, թե՞ չէ։

Ենա էն մարթը գնըմ ա, ըռավոդը ձին սարքըմ։

Կնիկն ասըմ ա.— Ո՞ւր ես գնըմ։

Ասըմ ա.— էս կռան գեղերի վրա գնըմ եմ, իրեք օր կեդանամ։

Ենա կնիկն արխեինանում ա։

  1. Բացատրությունը բանահավաքինն է—Ծ. Կ.: