63. ԻՄԱՍՏՈՒՆ ՏՂԵՆ
Էլել են մի մարթ, մի կնիկ։ Դրանք ըրեխա չեն ունեցել։ Քսան տարի կացել են, մինն էլել ա։ Իմաստուն ա էլել, եդո ով տարով, նա օրով ա վենձանալիս էլել։
Մերն ասել ա.— Քու հերը չութ ա վարըմ, քու հոր հմար հաց տար հանդը։
Հացը տարել ա, տեհել ա հրես հոր չթի կշտին վարժապետը մոնթերի հետ սեհրն ա անըմ։ Մոնթերի միչին թաքավորի ախչիկն էլ ա ըլըմ։
Տղի հերը դրանց ասըմ ա.— Էկեք հաց ուտենք, դրանք գալիս չեն:
Մոնթերից մինը թաքավորի ախչկա սիրածն ա ըլըմ, ախչկա շորեր հաքած: Էդ իմաստուն տղեն հսկանըմ ա ու դրանց վրա ծիծաղըմ ա: Ըրիգունը թաքավորի ախչիկը գնըմ ա տուն, սուտ հիվանդանըմ ա:
Հերն ասըմ ա.— Ի՞նչ կուտես, ախչիկ ջան։
Ասըմ ա.— Մի բան էլա ուզըմ չեմ։ Որ շատ հերը տեղը նեղըմ ա, ասըմ ա.— Հայրիկ, թե կգնաս չթչու տղեն կբերես, կմորթես, թոք ու ջիգարը կտաս ինձ՝ ուտեմ, կլավանամ, թե չէ՝ խու լավանալ չեմ։
Թաքավորը գալիս ա չթչուն ասըմ ա.— Քու տղեն ինձ վրա ծախե, իրան քաշով մին ոսկի կտամ։