65. ՃԼԵՐՔԸ
Մի տղա ա ըլըմ, մի մեր ա ունենըմ։ Մերը հիվանդանըմ ա։
Տղեն ասըմ ա.— Ի՞նչ ես ուզըմ ուտես։
Դրանք էլ էրկու եզն են ունենըմ։
Մերն ասըմ ա.— Թե եզը կմորթես, միսը կուտեմ, թե չէ էլ զադ չեմ ուտիլ։
Ասըմ ա.— Բա չթի վախտն ի՞նչ կանենք։— Թե ասըմ ա,— Աստոծ ըղորմած ա։
Եզը մորթըմ ա, մորն ուտացնըմ։
Չթի վախտը գալիս ա, ասըմ ա.— Բա հմի ի՞նչ անեմ, նանի՛։
Թե ասըմ ա.— Չութը սարքե, քե մատաղ, ինձ կլձես։
Սարքըմ ա, մորը տանըմ ա լձըմ։
Վարն անելու վախտը թաքավորն ըտի ֆորս անելիս ա ըլըմ։
Մի ղուշ ա սպանըմ, իրան նոքարին ասըմ ա.— Հենց խրովե, որ էրի ոչ։ Նոքարը խրովելիս տենըմ ա, որ տղեն մորը լձել ա։ Միսը մտահան ա անըմ, ուշկը նրանց վրա գձըմ, էրըմ ա։
Թաքավորն ասըմ ա.— Խի՞ ես էրել։
Ասըմ ա.— Թաքավորն ապրած կենա, հլա տես, տղեն մորը լձել ա, ուշկս դենն էր, էնա էրեցի։
Թաքավորն ասըմ ա.— Գնացեք էն տղին կանչեցեք։
Կանչըմ են, գալիս ա կուշտը, ասըմ ա.— Ըմանչում չե՞ս, խի՞ ես քու մորը լձել։