Ասըմ ա.— Թաքավորն ապրած կենա, երկու եզն ունեինք, մերս հիվնդացավ, ասավ.— Մինը մորթե։ Ես էլ խաթրիցն էլա ոչ, մորթեցի՝ կերավ, հմի տեհա որ ձմեռը սովիլ տինք, հարգն էլ մի կռնից կարալ չտենք տալ, էնա ինքն ասավ,— ինձ լձե, ես էլ լձեցի։
Թաքավորն ասըմ ա.— Ամոթ ա, ամոթ, մորդ վեր թող, ես մի խամ բուղա ունիմ, թե կարաս սովորեցնես, արի տար լձե։ Տղին հետը տանըմ ա, տենըմ ա՝ ինչ բուղա, մի ըզազիլ բան ա։ Դու մի ասիլ թաքավորը կարենալիս չի ըլում սովորեցնե։
Աղալ են անըմ ու բռնըմ։ Տղեն բերըմ ա տուն, գոմըմը քիփլիկ կապըմ, փորիցն էլ, պոզերիցն էլ կապըմ ա իրեք օր, իրեք քշեր սոված պհըմ ա։ Բուղեն հնգլ-հնգլ ա ընգնըմ։ Եդնա բերըմ ա մի թաս ջուր ա տալի, մի բուռը խոտ ու էն հալին բերըմ ա եզան հետ լձըմ։ Քիչ-քիչ ջուրն էլա շտացնըմ, խոտն էլ, բուղեն սվորըմ ա, կուղը վրեն ա դնըմ ու դոշերը սևացնըմ ա։
Թաքավորն ասըմ ա.— Հլա էն տղին կանչեցեք գա ըստի։
Կանչըմ են, ասըմ ա.— Էդ ո՞նց արիր, որ սովրցըրիր։
Թե.— Դե, էնա սովրցրի էլի։
Դե,— ասըմ ա,— մի ախչիկ ունիմ, արի քի տամ իմ չխարովն էլ հրսանիք կլիս, տար քի կնիկ։
Տղեն գալիս է մորն ասըմ, թե.— Գնա թաքավորի աղջիկն ինձ հմար ուզի։
Մերն ասըմ ա.— Վո՜ւյ, մենք քյասիբ ենք, թաքավորը մեզ ախչիկ չի տալ։
Ասըմ ա.— Կտա՛։
Ասըմ ա.— Էս պտռատորված շորերով ես գնալ չեմ թաքավորից ախչիկ ուզիլ։
Էնա տղեն մոր հմար շորեր ա առնըմ, զուքըմ ա, ըղու ա անըմ։ Մերը գնըմ ա, ըմանչըմ ա տուն մտնի, դռանը նստըմ ա։
Գնըմ են թաքավորին ասըմ, թե.— Մի պառավ ա էկել, դռանը նստել։
Ասըմ ա.— Կանչեցեք։
Տուն ա գնըմ, ասըմ ա.— Թաքավորն ապրած կենա, մի բան տիմ ասիլ, հմա ըմանչըմ եմ, թե ասեմ։
Թաքավորն ասըմ ա.— Ըմանչիլ մի, ասա՛։
Ասըմ ա. —Թաքավորն ապրած կենա, իմ տղեն քու ախչիկն ուզըմ ա։
Թե ասըմ ա.— Շատ էլ լավ ա անըմ, ո՛ր օրն ուզըմ ա, թող գա տանի։