Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնըմ են ախչիկը բերըմ, ճլերք ա ըլըմ, գեդնիցը կպչըմ ա, մնըմ։

Մերը տղին ասըմ ա.— Էս ի՞նչ ա, որ բերիր։

Տղեն թե.— Բան չկա, ես դրան ճամփու կբերեմ, կհայացնեմ.

Մորն ասըմ ա.— Դրան հաց ու ջուր չտաս։ Եդո ասըմ ա.— Բանն ո՞վ անի, ասըմ ա.— Ես ու դու, թե բա.— Հացն ո՞վ ուտի, թե.— Ես ու դուն։

Իրանք ուտըմ են, նրան տալիս չեն։ Մի օր, էրկու օր, տհենց կենըմ ա, մի օր էլ էդ ճլերքը վի ա կենըմ, իրան տակն ու ղրաղնին ավլըմ ա, եդ նստըմ։

Ըրիգունը մերը տղին ասըմ ա.— Դե դրան մի կտոր հաց տու, մի քիչ էլ ջուր տու։

Տալիս ա, ուտըմ ա։ Էգսի օրը ախչիկը վի ա կենըմ, տան կեսն ավլըմ ա, եդ նստըմ ա։

Պառավը տղին ասըմ ա։

Տղեն ասըմ ա.— Դե մի հացի կեսը տու, մին էլ կես ստաքան ջուր տու։

Ախչիկն ասըմ ա.— Վո՜ւյ, գրողը տանի սրանց, իմ հոր տանն անբան շինիլ ամեն բան էլ ուտեի, սրանց տանը չկելը բան չեմ շինըմ, ցամաք հաց էլ չեն տալիս։

Եդի օրը վի ա կենըմ, տունն էլ ա ավլըմ, դուռն էլ։ Մերն ուրախանալով տղի անգաճը բռնըմ ա։

Տղեն ասըմ ա.— Դե հմի մեզ հետ բարեբար հաց կտաս։

Դրանից եդը ախչիկը վեր ա կենըմ, տուն ու դուռը թամըզըմ, ջուրն ա գնըմ, տան բանն անըմ ա, ղոչաղանըմ ու շփշփըմ ա։

Օրի մի օրը թաքավորն ասըմ ա.— Էն ճլերքին տվինք էն նաչար տղին, հլա գնանք տենանք ի՞նչ դառավ։

Մի լավ խուրջին ա սարքըմ (թաքավորն ունի ո՞չ), գնըմ ա տեսութին։ Ախչիկը շփշփալեն գալիս ա հոր ձիու գլուխը բռնըմ, ուրխանալով հորը վեր ա բերըմ, տուն տանըմ։ Կեսուրը տանըմ ա ձին հորըքելու։ Դրանք միս են ըլըմ Էփած։

Ախչիկը բերըմ ա սխտորը տալի հորը, ասըմ ա.— Կլպե՛, որ ըրիգունը քի հաց տան, թե չէ սրանք քի հաց չեն տալ։

Թաքավորը բեխի տակին ծիծաղըմ ա, կամանց-կամանց կլպըմ ա։

Կեսուրը եդ ա գալի, տենըմ ա թաքավորը սխտոր ա կլպըմ, ասըմ ա.— Վո՜ւյ, քոռանամ ես, ախչի էդ խի՞ ես սխտորը խնամուն տվել, որ կլպի։