Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղրաուլբաշին իրան մտկըմն ուրախանըմ ա, ասըմ ա.— Լավ կլի, արի ես քեզ լեղացնեմ։

Ասըմ ա.— Չէ, առաջ ես քեզ լեղացնեմ։

Նրան տկլորիլ ա տալի, սապոնը քսըմ ա գլխին, փրփուրը կիտըմ ա, աչքերն ա լցնըմ, մխկտոցը գձըմ, եդնա սապնաթասով գլխին վրա ա բերրմ, նղավացնըմ ա, գնըմ ա բլանիքր վեր ունըմ, դուռը բաց անըմ, ու հայդե դբա իրանց տուն։ Տուն ա մտնըմ, դուռը եդնուց պինդ փագըմ։

Ղրաուլբաշին ուշկի ա գալի, ըմանչըմ ա իրա արածից, եդնա մտկըմը դնըմ ա՝ ինատը հանե։ Տենըմ ա էլ ուրիշ ճար չկա, թաքավորի էլ գալու վախտն ա, բերըմ ա թաքավորի վրա մի նամակ գրըմ, ասըմ ա.— «Թաքավոր ապրած կենա, դու ինձ թամբահ արիր, որ քու ախչկա կուշտը մարթ չի թողամ, հմա ես ինչ անեմ, որ քու ախչիկը օրը հինգը կուշտն ա տանըմ, հինգը դուս բերըմ։ Ես էլ քու ախչկա ջուղաբը տվողը չեմ»։

Թաքավորը որ էդ նամակը կարթըմ ա, մազերը բիզ-բիզ են կաղնըմ։

Իրա տղին հրամայում ա, ասըմ ա.— Կգնաս էդ անսկամին էս թրով կը կըտրատես, արինն էլ սրփիլ չես, թուրն ու իրա շաբիքը արնակոլոլ կբերես իմ աղաքը։

Դրանց ճամփըմը գալիս թողըմ ա, ինքը աղաք ա ընգնըմ, թռցրած գալի տուն։ Գալիս տենըմ ա դուռը ղայիմ փագած։ Մնըմ ա ըրմացած։

Դուռը թխկացնըմ ա, քիրն ասըմ ա.— Էդ ո՞վ ես։

Ասըմ ա.— Քու ախպերն եմ, դուռը բաց արա։

Ասըմ ա.— Ես հվատըմ չեմ, չկելն իմ հերը գա ոչ, ես օչում ըղաքին դուռը բաց չեմ անիլ։

Շատ որ ախպերը ղանչանք ա անըմ, քիրն ասըմ ա.— Դե մի նշան տու, որ տենամ իմ ախպերն ես։

Ախպերը հանըմ ա իրա ձեռնաղլուխը տալի, տենըմ ա, որ դրուստ իրա կարած ձեռնաղլուխն ա։ Ըտի նոր դուռը բաց ա անըմ, ախպերը տենըմ ա կանանչը դռան տակին մի թզաբոյ ա դառել։ Նոր էնա փթաթվում ա քվոր շլնքովը պչպաչորվում են քիր ու ախպեր։

Հմի ի՞նչ անե, ինքը տենըմ ա, որ քվորը շառ են անըմ, հոր խոսքն էլ կարալ չի անկատար թողա, գիտե որ թաքավորը ղրավուլբաշուն շատ ա հվատըմ։ Տենըմ ա էլ իլլաջ չկա, ասըմ ա. «Քիրա ջա՛ն, մեր հերն ու մերը գալիս են, արի գնանք աղաքներուն»։