Քիրն ուրախանըմ ա, հազրվըմ ա, որ գնան, հմա իրան հետի պատահմունքնին ախպորն ասըմ չի, կենըմ ա հերը գա։ Ախպերը ձիուն վեր ա ըլըմ, քվորը թարքին ա դնըմ, ընգնըմ ա ճամփա։ Գնըմ են մի ծմակի թալըմը վեր գալի, որ քիչ դինջանան:
Քիրը շատ ա բեզարած ըլըմ (տանը փագվածը որ մի անգամից դուս գա, ճամփա կտրե, ինչ թավուր կլի), գլուխը դնըմ ա ախպոր գոքըմն ու քնըմ:
Ախպերը մտածըմ ա, ասըմ ա.— Լավն էն ա սրան ըստի քնած թողամ, ես գնամ։
Կամաց քվոր գլուխը բցրացնըմ ա ծնգան վրիցը, դնըմ ա մի քարի վրա, ինքը վե կենըմ գնըմ խուրջնիցը քվոր շաբքնուցը մինը հանըմ, տանըմ ա մի ալապոստրակ սպանըմ, նրա արնի միջին թուրն ու շաբիքը թթախըմ, ձիուն վեր ըլըմ, ընգնըմ ճամփա։ Տանըմ ա հորը հվատացնըմ, թե քվորը սպանել ա։
Քիրն ըտի շատ ա քնըմ, քիչ ա քնըմ, ինքը գիտե, մին էլ զարթնըմ ու տենըմ, որ ոնչ ախպեր կա կշտին, ոնչ բան։ Լաց ա ըլըմ, ձեն ա տալի, համա ծմակիցը եդ իրա ձենն ա լսըմ։ Վի յա կենըմ ու ընգնըմ էդ ծմակը, գնըմ, թե ո՞ւր, ինքն էլ չգիղե։ Գնըմ ա, գնըմ, շատն ու քիչը էլ եդ ինքը գիդե, մին էլ տենըմ ա, հրե հեռվից մարթիք են գալիս։ Ըտի մի ախպրի գլխի մի ուռըքի ա ըլըմ, դա վեր ա ըլըմ էդ ուռըքուն, որ դրանք գան անց կենան, տենան ոչ իրան։ Էկողնու մեջ Սայաթնովն ա ըլըմ։ Դրանք գալիս են էդ ախպրի կշտին վեր գալի, հաց ու մաց ուտըմ, դինջանըմ, եդնա Սայաթնովն սազն առնըմ ա (ինքը աշուղ ա ըլում) ու երգըմ։ Դա էն ղայդի երգըմ ա, որ էդ սար ու ձորը հետը ձեն ա տալի։
Դա թագավորի աշըղ ա ըլըմ, թաքավորի հետ էկած են ըլըմ ֆորս անելու, քանի երգըմ ա, թագավորն էլ ա երգիլ տալի։ Որ շատ երգըմ ա, բերանը ցմաքըմ ա, հա գնըմ ա ախպրի վրա կռանըմ, որ ջուր խմե։ Մի կում բերանը չառած՝ տենըմ ա ախպրի միջին մի սիրուն ախչիկ, մնըմ ա հուշ էլած, թե էդ ինչ բան ա։
Եդ ա դառնըմ թագավորին ասըմ ա.— Սհե-սհե։
Թագավորն ու իրա նազիրը գալիս են մտիկ անըմ, նրանք էլ են հուշ ըլըմ։
Սայաթնովը մին էլ ա գալի մտիկ անըմ, մին էլ գլուխը վեր ա քաշըմ, տենըմ ա ուռըքու վրա մի սիրուն ախչիկ նստած։
Դա որ մտիկ ա անըմ հա, ուշկը գնըմ ա։
Աղաք դրան ջուր են վրա տալի, ուշկը եդ բերըմ, եդնա թագավորն ասըմ ա.— Ո՞վ ես, այ ախչի, վեր արի։