Հմա նա տեղիցը ժաժ չի գալի։ Մին էլ նազիրն ա ասըմ, հմա եդ ժաժ չի գալի։ Ըտի Սայաթնովը եդ սազը ձեռն ա առնըմ, երգըմ ու երգով դրան վեր ա բերըմ։
Ախչիկը վեր ա գալի, ասըմ են.— Ո՞վ ես դուն, այ ախչի։
Ըտի թաքավորն ասըմ ա.— Ո՞ւմ ղսմաթն ա սա։
Ըստիան-ընդիան ասըմ են.— Տանք Սայաթնովին, նա սեր ա ձգել վրեն։
Ընդիան նազիրն աղաք ա գալի, ասըմ ա.— Դա ինձ ա լայաղ, ըսօրվա ֆորսն ինձ ա հասնըմ (չունքի ամեն օր մնի հմար են ֆորս անելիս ըլըմ)։
Որ շատ, որ շատ թաքավորն ասըմ ա.— Դու կնիկ ունիս, հայ քրիստոնյան էրկու կնիկ չի պահիլ, սա կտանք մեր Սայաթնովին։
Սայաթնովն մի ուրախանըմ ա, մի ուրախանըմ ա, որ էլ ասելու ոչ։ Բերըմ են դրանց հարսանիք են անըմ։ Հմա նազիրն ընդի ղնջղնջոտըմ ա։
Անց ա կենըմ օխտը տարի, հմա էն կրակի էկածը եդ խոսըմ չի։ Սայաթնովն էնքան ա սիրըմ դրան, որ էլ ասելու ոչ։ Դրանք ունենըմ են էրկու տղա ըրեխա։ Սայաթնովը գնըմ ա վենձի հմար մի փետե ձի ա առնըմ, բերըմ ա, որ տանը խաղ անե։ Հերը տանիցը դուս ա գնըմ թե չէ, էդ էրկու ըրեխեն իրար հետ կռվըմ են, իրար ծեծըմ են, լաց են ըլըմ։
Սա ասըմ ա.— Ինձ տու՝ ես խաղ անեմ։
Նա ասըմ ա.— Ինձ տուր՝ ես խաղ անեմ։
Որ շատ են կռվըմ, մերն էլ կարըմ չի նամուս անե, ասըմ ա.— Յանի որ տնաշենն էրկուսն առներ ինչ կլեր, կռվիլ մեք, բալա ջան, կռվիլ մեք, ըրիգունը գա, կասեմ մինն էլ առնի։
Վենձ տղեն մոր ձենը լսըմ ա թե չէ, ձին թողըմ ա, գալի մոր խտիտն ա ընգնըմ, ասըմ ա.— Նանի ջան, բա խի՞ չէիր չկել հըմի խոսըմ։
Ըտի նաչարը ձեռը բերնին ա դնըմ, հմա էլ նոր ի՞նչ։
Ըրիգունը Սայաթնովը տուն ա գալի թե չէ, վենձ տղեն վազըմ ա աղաքը, հորն ասըմ։
Հերն ասըմ ա.— Դե սուս կաց, էքուց էլ կկռվեք, ես իմ ընգաճովը իմանամ։
Էքսի օրը գալիս ա դռան տակին տապ ա անըմ, էդ ըրեխեքը կռվըմ են, էլ եդ մերներուն ասըմ ա.— Կռվիլ մեք, բալա ջան, կռվիլ մեք, ձեր հորը կասեմ, մինն էլ առնի։
Սայաթնովը, որ ձենը ընգաճովն ա ընգնըմ, քիչ ա մնըմ եդ ուշկը գնա։