4. ՂԱՍԱԲ-ՕՂԼԻ
Էլել ա, չի էլել մի թըգավոր։ Էդ թըգավորը շատ շեն ա էլել, մեմենձ ըմարաթնի ու շըլիղ շատ երգըրնի ա ունեցել. հըմա էՆ ա` որ խեղճը անորդի ա ըլում։ Ալամ ըշխարքումը ինչ որ գիտուննի ու գրբացնի կան, ինչ որ ջինդար ու փալբացնի կան` չիմնու կուշտն էլ մարդ ա ղըրկում, չիմնուն էլ բերիլ ա տալի, որ մի ճար անեն` իրան մի զավակ ըլի, հըմա բան չի դառնում։
Էս խաբարը մի շատ իմաստուն Դարվըշի անգաճն ա ընգնում. ինքը, ղորթ ա, շըլիզ ըշխարքի մեկել ծերումն ա ըլում, հըմա չունքի իրանից ումուդ ա ունենում, վեր ա կենըմ ու ճամփա ընգնըմ։ Է՜, գնըմ ա գնըմ, չքել մի տարին տեղ ա հասնըմ։
Թըգավորին իմաց են տալի, թե. «Մի Դարվիշ ա եկել, քու տեսությունն ա ուզում»։
Դարվիշը, հլե որ թըգավորի ըմարաթնին ա մտնում հա, ջըլիզդան շշկլվում ա ու աչքերը մթնըմ են` էն զարդ ու զըրդարանքիցն ու ալ ու ալվան պլպլոցիցը։
— Դա՛րվիշ բաբա, ա՛սա տենում ի՞նչ խընդիրք ունիս,— հարցնում ա թըգավորը։
— Թըգավորն ապրած կենա,— ասըմ ա,— ես իմացել եմ, որ քի որդի չի ըլում, եկել եմ, որ էնթավուր մի գիր անեմ, որ տարին վրա ասծով քի մի ղոչ տղա ըլի։