Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Էլ ինչ տեմ ասիլ, էդա քո արածը արիր, ջուխտ ըրեխիս մորթեցիր, սիրտս գնըմ ա, գնամ ըրեսիս ջուր տամ գամ։

Ասըմ ա.— Բա որ փախչե՞ս։

Ասըմ ա.— Հտայ, էդ քանդրովը կռնիցս կապե։

Նազիրը դրա կռնիցը քանդրով կապըմ ա, ասըմ ա.— Դե գնա:

Դա գուգումն էլ հետը տանըմ ա, որ մթամ ջուր բերի։ Տանըմ ա, քանդիրը կռնիցը եդ ա անըմ, գուգումի ընգնիցը կապըմ, ինքը կորչըմ։

Նազիրը ճամփա ա պահըմ, տենըմ ա էկավ ոչ։ Քանդիրը քաշըմ ա, տենըմ ա գուգումը թոլեթոլ ըլելով էկավ։ Դա ղի ա տալի, իրան մեկել զորքին ասըմ ա.— Ձեր մեշկը կոտրի, ի՞նչ եք քնոտել, ղաչաղնին էկան ըրեխանցը մորթեցին, խանումին էլ փախցրին։

Դրանք վե են կենըմ դես ման գալի, դեն— կա ոչ։ Վեր են կենըմ ըրեխանց մեյիդը էդ ֆայտոնը լքցնըմ, եդ գնըմ ասըմ են.— Սհե, սհե։

Նաչար Սայաթնովը ծնգներին ու գլխին վեր ա հատըմ, իրան գլուխն ա վայ տալի— հմա նոր էլ ի՞նչ։

Էն նաչարն էլ չոլե-չոլ ընգնելով, լաց ըլելով գալիս ա մի տեղ դուս գալի։ Տենըմ ա հրե մի չոբան ոչխար ա ըրածացնըմ։ Գնըմ ա էդ չոբանի կուշտը, սոված՝ նութը կտրած ա ըլըմ, ասըմ ա.— Ինձ մի քիչ ուտելու բան չե՞ս տալ։

Էդ չոբանը դրա հմար կաթն ա կթըմ խմացնըմ, եդնա հարցնըմ ա, ասըմ.— Քիրա ջան, ո՞վ ես դուն, որ մենակ էս չոլերըմը ման ես գալի։

Ասըմ ա.— Ես ճամփես մոլորած մի անտեր ախչիկ եմ։

Ասըմ ա.— Դե դուն ինձ քիր, ես քի ախպեր։

Ասըմ ա.— Չոբան ախպեր, ինձ մի լավութին արա, առ էս մատնուքը, քո շորերն ու մի ոչխարի ղառին ինձ տու, իմ շորերն էլ տար քու կնգանը հաքցրու։

Չոբանն էն հադաղը մի ոչխար ա մորթըմ, մսից մի լավ ղաուրմա յա անըմ, ուտացնըմ, ղառինն էլ տալիս ա դրան, իրան շորերն էլ ա տալի, ինքը յափընչու միչին փթաթվըմ ա, չկել տուն հասնի։

Ասըմ ա.— Առ էս ոսկի մատնուքը։

Ասըմ ա.— Ախպերը քվորիցը հախ չի ուզիլ, դա ո՞վ գիտե, քո սիրածի տված նշանն ա, ես վեր չեմ ունիլ։

Դա դրան շնորհակալութին ա անըմ, եդ ընգնըմ ճամփա։

Գալիս դուս գալի իրա հոր քաղաքը։