Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնըմ ա իրանց տան դռանը կաղնըմ, ասըմ ա.— Ինձ նոքար չէք անի՞լ։

Իրան մերն ասըմ ա.— Վա՜յ, ոնց որ իմ բալի աչքերն ըլին։

Հերն ասըմ ա.— Շաշ ու մաշ քիչ խոսա, էս օխտը տարըմը ով գիտե նա որդի ա փթել, շան ու գիլի փայ դառել։

Եդնա դրանք դրան նոքար են անըմ, որ իրանց ղազերը պհե:

Էն կրակի էկած Սայաթնովն էլ ընդի խու դաթար չի կենըմ: Ոնչ քշերն ա քունը տանըմ, ոնչ ցերեկն ա հանգիստ ունենըմ, իրանից երգեր ա հնարըմ ու մխկտըմ։ Մի քանի օր տհե իրան կորցրած յանդրմիշ ա ըլըմ, եդնա ասըմ ա.— Ես գնալ տեմ իմ կնգանը գդնուլ։

Իրան սազը վեր ա ունըմ ու ճամփա ընգնըմ։

Թաքավորն ինչքան ղնամիշ ա անըմ, ասըմ ա.— Նոր նրան սաղ գդնուլ չես,— իլլաջ չի ըլում։

Տենըմ ա էլավ ոչ, ասըմ ա.— Դե ես էլ եմ գալի, գնանք գըդնունք քու սիրածին։

Էն շուն նազիրն էլ հետներնուն վեր են կենըմ, ընգնըմ ճամփա։ Աշխարե-աշխարհ ման են գալի, որդի մարդ են ջհըմ՝ հարց են ըլըմ, որդի ծմակ են ջհըմ՝ տակն ու վրա են անըմ, որդի շեն են տենըմ, հարց են ըլըմ, հմա մի տեղ էլա գդնըմ չեն։ Որ շատ գալիս են, դուս գալի իրա կնգա հոր քաղաքը։ Էդ քաղքըմը գնըմ են մի ախպրի կշտի նստըմ, որ կնանիքը գան ջուրը, բալի իրա կնգանը մեչներուն տենա։ Ըտի Սայաթնովն էլ իրա սազը վի կալած, ջուռա-ջուռա խաղեր ա ասըմ, չիմ կնանիքը հվաքվըմ են թամաշա։ Թաքավորն էլ շորերը փոխած ա ըլըմ, ո՞վ գիդե թե աշուղի հետինը թաքավոր ա։

Հենց էդ վախտը հերն ախչկանն ասըմ ա.— Քյաչալ ջան, քյաչալ, գնա սառը ջուր բի խմենք։

Էրվածը գալիս ա տենըմ, որ իրա Սայաթնովն ու թաքավորը, մին էլ էն գյուլլա դիբած նազիրը ընդի նստած են։ Ըտի մին ուզըմ ա գնա մարթի խտիտն ընգնի, հմա եդ իրան պհըմ ա։

Խատատ-մատատ ջուրը կուժն ա լքցնըմ, տանըմ ա տալի հորն ու ասըմ ա.— Խազեին ջան, էսքան վախտ ձեր տանը ղուլլուղութին եմ անըմ, ձեզանից ոնչ հախ եմ ուզել, ոնչ էլ ուզըմ եմ, մենակ խնթրըմ եմ, էս քշեր թողուք իրեք ղոնախ բերեմ տուն։

Հերն էլ, մերն էլ ասըմ են՝ իրավունք ունիս, գնա կանչի գան։

Մթնելիս ա ըլըմ, գնըմ ա ասըմ.— Աշուղնի ջան, իմ խազեինը ձեզ կանչըմ ա էս քշեր իրան ղոնախ։