Դրանք վեր են կենըմ, դրա հետ գնըմ։ Հլա գոզալ դրանց պատիվ են անըմ, Սայաթնովն էլ երքըմ ա, դրանց ուրախացնըմ ա, եդնա էն եղատարը հորն ասըմ ա.— Խազեին ջան, ըսօր տան իրավունքը ինձ չես տա՞լ։
Ասըմ ա.— Խի չեմ տալ, աչքիս վրա, քյաչալ ջա՛ն։ Ըրիգունը դրանք նստըմ են բուխարու ղրաղին, զրից են անըմ դեսից, դենից, ամենքն իրանց գիդեցածից մի բան են ասըմ։
Եդնա իրա հերն ասըմ ա.— Այ իմ ղոնախնի ջան, մեր քյաչալն էս ինչքան վախտ ա իմ տանը ուսլուբին ղուլլուղ ա անըմ, հմա ես դեռ նրան մի բանով լավութին չեմ արել, ըսօր նա ինքը խնթրեց, որ ես ձեզ ղոնախ անեմ իմ տանը։ Ես նրա խոսքր կատարեցի, հմի էլ ես տիմ նրան մի բան խնթրիլ, թող արա մի պատմութին անե ու մեզ ուրախացնե։
Ըստիյան ընդիյան ասըմ են.— Հա, հա, թող մի բան ասե։
Քյաչալն աղաք ա գալի, ասըմ ա.— Ես կպատմեմ ձեզ հմար մի հեքիաթ, հմա պետկ ա իմ հեքիաթին անգաճ անեն փլան ղրաուլբաշին, փլան պառավը, մին էլ փլան չոբանը։
Չիմն էլ ըրմանում են։ Եդնա մարթ են ղրգըմ՝ կանչիլ տալի էս ասածնուն։
Դա չոբանին աչկով ա անըմ, ասըմ ա.— Հլա դեռ յավաշ։
Բերըմ ա իրան պահած ղազերից մինը մորթըմ, փետըմ, շամփրի ծերն անցկացնըմ, գնըմ ա բուխարու միչին, չոբանին ասըմ ա թուրքերեն.— Այ չոբան, չավուրն ղազի յանմասն, գեդան-գյալան օլմասն (մթամ թե — ղազին օրոն իլ բուխարըմն էրվի ոչ, շեմքումը կանգնի, դուս ու տուն անող էլ ըլի ոչ)։
Չոբանը հսկանըմ ա, իրա չոմբախը ձեռն ա ունըմ, շեմքըմը կաղնըմ ա։ Քյաչալն սկսըմ ա իրա գլխի էկածնին չիմ պատմիլ, հմա չկել վերչն ասըմ չի, թե ինքն ա։
Ասըմ ա.— Ըլըմ ա չլըմ մի թաքավոր, դա ունենըմ ա մի տղա, մի ախչիկ, դրանք գնըմ են մատաղ անելու, տանը թողըմ են ախչկանը, մենակ, պահ են տալի քաղաքի ղրաուլբաշուն։
Ըտի չիմն էլ բերաններուն բաց արած անգաճ են անըմ։
Մերն ընդի ծվըմ ա, ասըմ.— Էդ իմ բալի նաղլն ա։
Քյաչալս տենըմ ա իլլաջ չկա, ասըմ ա.— Թե չկել վերջը անսաս անգաճ կանեք՝ կասեմ, թե չէ՝ խու ասիլ չեմ։
Չիմն էլ ասըմ են.— Ասա, ասա, անգաճ կանենք։
Դա հլե ղրավուլբաշու անըմը տալիս ա, ասըմ ա.— Թողեք մի սհաթ գնամ դուս ու գամ, էս ինչ շոք ա։