67. ԵԹԻՄ ՏՂԱՆ
Մի եթիմ տղա յա ըլըմ։ Դա գնըմ ա, թե մի գորձ գդնի, մի գեղըմ մութը վրա յա հասնըմ։ Շատ ըմանչկոտ ա ըլըմ, ըմանչըմ ա, թե մի տեղ ղոնախ ըլի, էնա գնըմ ա մի գրեզմանոցըմ, գրեզմանի քարի տըկին կուչ գալի։ Մին էլ տենըմ ա, որ մի մարթ մի մեշոկով բերուց մի բան վեր դրուց, ֆողը փորեց ու էդ բանը թաղեց, եդ-եդ գնաց։ Նա որ գնըմ ա, են թաղած բանը ծվըմ ա, ճչըմ ա թե. «Ինձ քոմակ արեք, ձեզ մատաղ, ես սաղ եմ, ինձ ազատեցեք»։
Էդ տղեն գնըմ ա ֆողը եդ ա ածըմ, հանըմ ա, տենըմ, որ մի սիրուն ախչիկ ա, կոխկըմը խնչալով տված ա, հմա ինքը մեռել չի։
Դու մի ասիլ էդ ախչըկա հերը տանր չի էլած ըլըմ, ուրիշ տեղ ա գնացած ըլըմ, դրանց նոքարն էլ աչկն ա դրած ըլըմ ախչըկա հոր ապրուսի վրա, էդ ախչկանն սպանըմ ա, որ ինքը չկել հոր գալը ապրուստը գողանում ա։ Եդնա գողանըմ ա, որ հերը գալիս ա, ասըմ.— Ղաչաղնին էկան, ախչկանդ փախցրին, տունն էլ թլանեցին տարան։
Էն եթիմ տղեն էն ախչկանը հանըմ ա, իրան էլ մի պատառոտված շաբիք ա ունենըմ, նրա յարենին փթաթորըմ ա։ Եդնա էդ ախչիկն էդ տղին ասըմ ա.— Ես քի քիր, դուն էլ ինձ ախպեր, ուր գնըմ ես ինձ էլ տար։