Էնա դրանք վեր են կենըմ, գնըմ են մի ծմակի միջի տափ են շինըմ, կենըմ։
Մի երկու օր կնանչով-բանով ապրըմ են, եդնա էդ ախչիկն ասըմ ա.— Սհե ապրիլ չի ըլիլ։
Դա իրա մազերի միչին անգին քար ա ունենըմ թաքուն, հանըմ ա, էդ տղին ա տալի, ասըմ ա.— Գնա մեզ հմար ուտելու բան ու ման էլ առ, էրկու ձեռք տղամարթի շոր էլ առ, իրար նման բի, էրկու հատ էլ ձի առ, իրա թամբովն ու սարքովը վի կալ բի:
Տղեն թաքուն տենում ա, որ ըտոնք մազերիցը հանեց, եդ մազերը կլոլեց գլխին կոս արավ։
Եդնա դա գնըմ ա առնըմ, ինչ որ ասած ա ըլըմ, բերըմ ա: Դրանք էրկուսն էլ հաքնվըմ են, ուտըմ են, կշտանըմ, ձիանուն վեր են ըլըմ, գնըմ են մի ըշխարի վրա։ Շատ են գնըմ, քիչ են գնըմ, իրանք գիտեն, գնըմ են մի թալա հասնըմ։ Բեզարած են ըլըմ, վեր են գալի դինջանալու։ Հաց ու մաց են ուտըմ, դինջանըմ են, եդնա էդ ախչիկը շատ ա բեզարած ըլըմ, գլուխը դնըմ ա էդ տղի ծնկան վրա ու քնըմ։ Տղեն մազերը քանդըմ ա, ասըմ ա՝ հլա տենամ ինչ կա սրա մազերըմը։ Քանդըմ ա, տենըմ անգին քարերը հլե-նհե վլվլում են։ Ձեռին նհե բռնած թմաշ անելիս ա ըլըմ, էն կռնից մի ղուզղուն գալիս ա կտըմ ու թռչյըմ։ Դա մընըմ ա սլարած։
Ասըմ ա.— Հըմի ի՞նչ անեմ, ի՞նչ չի անեմ, ես ամոթիցը գետին կմտնիմ, որ զարթնի։
Շատ ա մտկի ընգնըմ, վերջն ասըմ ա.— Էլ ես սրա ըրեսին կենալ չեմ։
Ախչկա գլուխը դնըմ ա մի քարի վրա, ձիանն էլ, ամեն ինչ էլ թողըմ ա, հաքի շորերն էլ հանըմ ա, թողում ու գնըմ, ասըմ ա. «Որ վե կենա, ես ի՞նչ ջուղաբ տամ, կասե դուն ես գողացել»։
Ախչիկը վե ա կենըմ, տենըմ ա՝ տղեն ըտի չի, էնա ձեռքը գլխին ա տանըմ, տենըմ ա անգին քարերն էլ չեն ըտի, ասըմ ա,— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ընդուր են ասել, թե հում կաթնակերին էհտիբար չկա, վե յա կալել ու գնացել։
Հմա եդ որ տենըմ ա համ ձիանն են ընտի, համ էլ շորերն ա հանել թողել, մնըմ ա հուշ էլած։ Էդ ձիանուն նստըմ ա, մինն էլ քաշելով, գնըմ ա հասնըմ մի քաղաքի ղրաղ, ըտի ձիանը ծախըմ ա, գնըմ ա մի դուքան ա մտնըմ, ասըմ ա.— Ինձ մի գորձ տվեք ես էլ աշխատեմ։
Ասըմ են.— Անըմըդ ի՞նչ ա։