Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Հալվաչի Գոզալ։

Ասըմ են.— Կարա՞ս հալվա շինես։

Ասըմ ա.— Հա։

Էնա դրան ըտտե ասըմ են. «Դե հալվա շինե»։ Դա հալվա յա շինըմ, ծախըմ։

Էն եթիմ տղեն էլ վե յա կենըմ, գնըմ ա մի հարուստ մարթի տանը նոքար ա ըլըմ։ Տհե մի քանի վախտ կենըմ ա, եդնա էդ տղեն դրան շատ բանացնելիս ա ըլըմ, հախ տալիս չի ըլըմ։

Օրենը մի կտոր չոր հաց ա տալի, ասըմ ա.— Բանի։

Դա որ տենըմ ա իրան տհե գեշ են մտիկ անըմ հա, ասըմ ա.— Թքեմ սրանց տված հախի վրա, լավն էն ա գնամ ուրիշ տեղ ըշխատեմ, բալի տուն ու տեղ դառնամ։

Ուզրմ ա գնա, աղի կնիկն ասըմ ա.— Ո՞ւր ես գնըմ։

Ասըմ ա.— Էլ կենըմ չեմ։

Ասըմ ա.— Դե գնա մեր բաղըմը մի չոր ծառ կա, կտրե, ջարդե, հաց տեմ թխիլ. ըսօրվա քո կերածի հախն էլ ա հանե, եդնա ուր ուզում ես ջհանդամվի (Վայ տամ նրա գլուխը, մթամ նաչարին հաց ա տված ըլըմ, էն էլ ըրեսովն ա տալի)։

Էդ նաչարը բան չի ասըմ, անսաս գընըմ ա կտրըմ։ Կտրելիս տենըմ ա էն ղուզղունը բլլիցը թռավ։

Գնըմ ա տենըմ, որ էն բլլըմը մի բուն կա շինած, էն անգին քարերն էլ միջին դրած ա։ Անգին քարը վեր ա ունըմ, վեր գալի էդ ծառը կտրըմ ա, փետը ջարթըմ, գալիս ա ասըմ.— Խազեին, փետը հազիր ա։

Խազեինի կնիկը բերըմ ա հաց ա տալի, ասըմ ա.— Ճամփըմը կուտես։

Դա վրա ա անըմ էդ հացը ու ասըմ ա.— Շնորհակալ եմ ձեր լավութենիցը, ես ինձ հմար ուտելու հաց կգտնեմ։

Գնըմ ա տենըմ էրկու մարթ են գնըմ։

Ասըմ ա.— Ո՞ւր եք գնըմ:

Ասըմ են.— Սհե֊սհե գնըմ ենք մեր կորուստը գտնելու։

Դրանցից մինը էն ախչկա հերն ա ըլում, մինն էլ էն նոքարը, որ թաղել էր։

Նաչարի հերը հենց գիտենըմ ա, թե ըղորթ որ ղաչաղնին են տարել, նոքարն էլ հետը հնգերացել ա, որ իրա վրա կարծիք չի անի, գնըմ են ման գալու։

Դա ասըմ ա.— Դե էրկուսը չի ըլեք, յիրեքն ըլինք, գնանք, ես էլ եմ գալի։