— Դա՛րվիշ բաբա,— ասավ,— ըշխարումս էլ գիտուն ու դարվիշ չմնաց, էլ ջինդար ու փալբաց չմնաց, մժա հըվաքեցի, հըմա մինն էլա բան չի բըջարեցին։
— Թըգա՛վորն ապրած կննա,— ասըմ ա,— թող ես գիր անեմ, ըԺու թե որ մի տարեն վրա քի որդի չըլի, իմ գլուխը տու։
— Դե՛ լավ, ասավ թըգավորը,— որ ըթենց ա, գիր ա՛րա, ես գլուխ կտրիլը գիդեմ ոչ. թե որ խոսքդ դրուստ դուս եկավ, իմ խազընիցը քաշովդ մին ոսկի կտամ։
Բերեց իրան ճամփու խարջլուղն էլ տվուց։
— Թըգավորն ապրած կենա,— Դարվիշն ասավ,— ես քիանե ոսկի չեմ ուզըմ, հըմա մուննաթ եմ անըմ, որ եփ րեխեն ըլի հա, թողուս կնքավորը ես ըլիմ։
Թըգավորր միտք արավ, միտք ու թե. «Դե լավ,— ասավ,— թող ըթենց ըլի»։
Դարվիշը գիրն արավ, ոնց որ կարգն էր, ամեն բանի թամբահն աարավ ու գնաց իր ճամփեն։
Տարին թըմամեց, Դարվըշի խոսքը դրստվեց. թըգավորին մի լավ սիրուն տղա էլավ։ Էլ ի՞նչ ասեմ, էն ուրախությունն արին, որ անասելի, անպատմելի։ Հըմա թըգավորր իր խոստմունքը կըտարեց ոչ. րեխին կնքիլ տվուց. «Ո՞վ գիդի,— ասավ,— հմի Դարվիշը մեռած ա, թե սաղ»։
Ըժու թամբահ արավ, որ րեխին մի դուռն ու կտուրը փագած օթախի մեջ պըհեն չքել մենձանալը. չունքի վախեր, որ չըլի՞ թե դարվիշը գա ու տենու։
Ո՛վ տարով կմենձանա, էդ րեխեն օրով էր մենձանում։ Ո՛վ օրով կմենձանա` նա սըհաթով էր մենձանում։
Մի վախտ էլ բիրդան Դարվըշի միտն ընկավ էդ բանը. «Արի՛,— ասավ,— գնամ տենում ո՞նց ա էլել»։ Ու ճամփա ընգավ, եկավ հասավ էս թըգավորի ըմարաթնին։ Արի՛ դու հմի դրանց տես, որ ւԸԼՒհ. ԱՈԼԼՔ ջլիզ չլուլք էլալ, թե. «Ըսկի րեխա չի էլել, թե՝ գիրը սուտ դուրս եկավ ու փլան-փստան»։
Դարվիշը, ղորթ ա, նրանց խոսքերին հըվատաց ոչ, հըմա ըսկի խոսաց էլ ոչ։ Նրան նստացրին, որ հաց ուտի։
Դու ասծու բանը ընդի տես, որ թըգավորի տղի կրցարանը Դարվիշի նստած տեղի դիմացրումն էր, ու հլե էդ սըհաթին նրա հըմամ էլ ին բաժին տարել, որ հաց ուտի։ Թարսի պես, Դարվըշի ահիցր տղի մերը ընհենց շշկլվել էր, որ բաժնի միջին մի ոսկոռ էր թողել, չունքի ամեն հետ նրա բաժնի մսի ոսկռոնին ջոգում