Ասըմ ա.— Խի, խի՞, ի՞նչ ա էլել։
Ասըմ ա.— Ախչի, բա որ ես գնամ մարթի, բերեմ մի որթի, անըմը դնեմ Կիկոս, փափախը կարեմ պոպոզ, գնա էս ծառին վեր ըլի, քարի վրեն վեր ընգնի, բա ի՞նչ թավուր քոռացած մեր ու մոքիր պտին ըլիլ, որ լաց չի ըլին։
Էդ մի քիրն էլ ա նըստըմ նրա կոխկին, մազերնին փետըմ են ու լաց ըլըմ, ասըմ. վայ, Կիկոս ջա՛ն, վա՜յ (ա՛յ չոռը ձեզ, կրակի գաք դուք)։
Մերը որ տենըմ ա էն մինն էլ գնաց, էկավ ոչ, հմի էլ պուճուրին ա ղրգըմ (պուճուրն էլ որն ա, չիմն էլ իրար եդնա հասած ախչըկերք են)։ Նա էլ ա գնըմ, նրանց հնգերանըմ, էն քարի վրա աղի ըրտասունք են վեր ածըմ, վայնասուն տալի։
Մերը որ տենըմ ա իրեքիցը մինն էլա եդ չի էկան, հմի էլ ինքն ա գալի։
Ասըմ ա.— Տո՛ քոռանաք դուք, խմորը եդացավ, էդ ի՞նչ բանի եք։
Դրանք իրեքն էլ ասըմ են.— Ախ նանի, դուն էդ ի՞նչ թավուր տատ ես, էդ ի՞նչ թավուր չոր-քար սիրտ ունիս, որ քու թոռի մեյիդի վրա ուզըմ չես մի կաթիլ ըրտասունք վեր ածես։
Ասըմ ա.— էդ ի՞նչ եք ասըմ, ա՜, շաշվիք ոչ դուք։
Էն վենձ քիրը հայհա մազերիցը քաշըմ ա ու ճչըմ, էն էրկուսն ասըմ են.— Նանի ջան, նանի, բա որ մեր քիրը գնա մարթի, բերի որթի, անըմը դնի Կիկոս, փափախը կարենք պոպոզ, գա էս ծառին վեր ըլի, քարի վրեն վեր ընգնի, ի՞նչ թավուր տատ ըլի, որ ջիգյարը կտրատվի ոչ։
Ասըմ են ու եդ սնքռնքըմ վայնասունի տալի։
Մերներուն էլ դրանց հետ նստըմ ա, մազերը քանդըմ, ձքձքոտըմ, լաց ըլըմ, ասըմ.— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ, բալա ջան։
Ըտիան մի մարթ ա անց կենալիս ըլըմ, ասըմ ա.— Էդ խի՞ եք լաց ըլըմ։
Ասըմ են.— Բա ի՞նչ թավուր մեր, մոքիր ու տատ տին ըլիլ, որ իրանց բալի վրա մխկտան ոչ։
Ասըմ ա.— Էդ ի՞նչ եք ասըմ, հսկանըմ չեմ։
Մերներուն ասըմ ա.— Ճամփորթ ախպեր ջան, բա որ իմ վենձ ախչիկը գնա մարթի, բերե մի որթի, անըմը Կիկոս, փափախը պոպոզ, գա էն ծառին վեր ըլի, քարի վրեն վեր ընգնի, ի՞նչ թավուր մեր, մոքրնի ու տատ տին ըլիլ, որ լաց չի ըլին։
Ասըմ ա ու եդ ձեն-ձենի են տալիս— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ...