Ասըմ ա.— Տո շաշ քյոփօղլի, քու նանը մեռած ա, ո՞նց թե դու նրա հմա փող ղրգեցիր։
Ասըմ ա.— Մի մարթ գներ ջհանդամը, իմ նանի կուշտը, փողը տվի, որ տանի իրան տա։
Էդ մարթը կտաղըմ ա, դրան մի քանի ճիպոտըմ, եդնա իրա ձիուն վեր ա ըլըմ, որ գնա էն մարթի եդնա հասնի, բալի փողը խլե։ Էն մարթը տենըմ ա, որ հրես, մինը ձիով իրան եդնա քշած գալիս ա։ Դա գնըմ մտնըմ ա Արշագի ջաղացը[1]։ Նա գալիս ա դռանը ձին կապըմ ա, մտնըմ ա ջաղացը որ բռնե մթամ: Հլե ինքը ջաղացն ա մտնըմ, նա ցրթոնովը դուս ա գալի, գալիս ա ձին էլ եդ ա անըմ, վեր ա ըլըմ ու դբա Չարդախլուն փախչըմ ա, մտնըմ ծմակը[2]։ Նա ջղացըմը ման ա գալի, տենըմ ա գդնըմ չի, դուս ա գալի։ Գալիս ա տենըմ ձին էլ չի կա, փոր ու փոշման տուն ա գալի։ Նա էլ ձիուն վեր էլած գնըմ ա Չարդախլըվի ծմակովը պատ տալի, գալի իրանց տուն։
Կնգանն ասըմ ա.— Ես հե գիդեի մենակ դուք եք շաշ, ձեզանից շաշերն էլ կան։