Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուր, անձրև տանիմ գեդնին տամ, գեդինն ինձի խոտիկ տա, խոտիկ տանիմ կովիկ տամ, կովիկ ինձի կաթիկ տա, կաթիկ տանիմ պառվիկ տամ, պառավն ինձի պոչիկ տա, կցեմ, կցմցեմ, գնամ հնգորտանցս եդնա հասնիմ։

Աստոծն էլ ասըմ ա.— Գնա ինձ հմա գառը բի մատաղ արա։

Գնըմ ա չոբանի կուշտը, ասըմ ա.— Չոբա՛ն, չոբա՛ն, ինձ գառ տու, գառիկ տանիմ աստոծ տամ, աստոծն ինձի անձրև տա, անձրև տանիմ գեդնին տամ, գեդինն ինձի խոտիկ տա, խոտիկ տանիմ կովիկ տամ, կովիկն ինձի կաթիկ տա, կաթը տանեմ պառվիկ տամ, պառավն ինձի պոչիկ տա, պոչս կցեմ, կցմցեմ, գնամ հնգորտանցս եդնա հասնիմ։

Չոբանն էլ ասըմ ա.— Գնա՛ ինձ հմա դուդուկ բի՛։

Գնըմ ա խառատի կուշտը, ասըմ ա.— Խառա՛տ, խառա՛տ, դուդուք տու, դուդուկ տանիմ չոբանին տամ, չոբանն ինձի գառը տա, գառնիկ տանիմ աստոծ տամ, աստոծ ինձի անձրև տա, անձրև տանիմ գեդնին տամ, գեդինն ինձի խոտիկ տա, խոտիկ տանիմ կովիկ տամ, կովիկն ինձի կաթիկ տա, կաթը տանեմ պառվիկ տամ, պառավն ինձի պոչիկ տա, պոչս կցեմ, կցմցեմ, գնամ հնգորտանցս եդնա հասնիմ։

Խառատն էլ ասըմ ա.— Գնա ինձ հմա ձու բի՛։

Գնըմ ա հավի կուշտն, ասըմ ա.— Հավիկ, հավիկ ձու տուր, ձվիկ տանեմ խառատ տամ, խառատն ինձի դուդուկ տա, դուդուկ տանիմ չոբան տամ, չոբանն ինձի գառնիկ տա, գառնիկ տանիմ աստոծ տամ, աստոծն ինձի անձրև տա, անձրև տանիմ գեդնին տամ, գեդինն ինձի խոտիկ տա, խոտիկ տանիմ կովիկ տամ, կովն ինձի կաթիկ տա, կաթը տանիմ պառվիկ տամ, պառավն ինձի պոչիկ տա, պոչս կցեմ, կցմցեմ, գնամ հնգորտանցս եդնա հասնիմ։

Հավն էլ ասըմ ա.— Գնա ինձ հմա կուտ բի՛։

Գնըմ ա պառավին խնթրըմ, ասըմ ա.— Պառվիկ, պառվիկ, մի բուռ կուտ տուր, կուտիկ տանիմ հավիկ տամ, հավիկն ինձի ձու տա, ձվիկ տանիմ խառատ տամ, խառատ ինձի դուդուկ տա, դուդուկ տանիմ չոբան տամ, չոբանն ինձի գառը տա, գառնիկ տանիմ աստոծ տամ, աստոծն ինձի անձրև տա, անձրև տանիմ գեդնին տամ, գեդինն ինձի խոտիկ տա, խոտը տանիմ կովիկ տամ, կովիկն ինձի կաթիկ տա, կաթը բերեմ քեզ տամ, պոչս տաս կցեմ-կցմցեմ, գնամ հնգորտանցս եդնա հասնիմ։

Պառավն ասըմ ա.— Վա՛յ տամ քու գլխին, խի՞ խալխի կաթը խմեիր, որ հմի էլ տհե յանա-յանա ես ընգել։

Հմա եռ մեխկը գալիս ա, մի բուռը կուտ ա տալի, էն գլխին