Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

70. ԱՆԿՏՐԻԼ ԽԻԱՐԸ

Ըլըմ ա, չլըմ մի թուրքի թաթ։ Դա բոստանչի ա ըլըմ։ Դա էդ բոստանըմն ունենըմ ա մի վենձ խիար։ Ով էդ խիարն առնող ա գնըմ, դա տալիս չի։

Ասըմ են.— Խի՞ չես տալի։

Ասըմ ա.— Չե՛մ տալի։

Հեդով մի թաքավորի տղա ա ըլըմ, ասըմ ա.— Նրա հերն եմ անիծել, եփ որ չի տալի, հլա ես գնամ, տեհեք ոնց ա տալի։

Թաքավորի տղեն հեդով իրա զորքով գնըմ ա, թաթին վախացնըմ, ձենը կտրելու հմար էլ փողով կաշառըմ ա, աչկերը կապըմ, էդ խիարը առնըմ ա։

Էդ խիարը վերչը դա տալիս ա իրան ու ասըմ.— Այ տղա, էդ խիարը կդնես փեշիդ տակին, կգնաս, ինչքան եդևիցդ ձեն-ձուն կտան, եդ չի մտիկ անես, որ շատ հնարներուն կկտրի հա, կբերեն զուռնա դհոլ կածեն, որ ըռավոդը մի կերպ եդ մտիկ անես, հմա եդ չի մտիկ անես։

Հեդով էդ տղեն էդ խիարը հետը գնում ա։ Ինչքան դրա եդնուց ձեն են տալի, զուռնա-դհոլ են ածըմ, դա եդ չի մտիկ անըմ։ Դա գնըմ ա հասնըմ մի ծմակ, տենըմ ա մի մենձ չինարի ծառ, ծառի տակին էլ մի սառն ախպիր։ Դրանք նստըմ են էդ ծառի տակին, ուտըմ են, խմըմ են, դինջանըմ են, որ եդ ճամփա ընգնին։