Հեդով էդ տղեն մտածըմ ա էլի, ասըմ ա.— Էս խիարը հլա էս ծառի տակին կտրեմ, տենամ հլա էս խիարըմն ինչ կա, որ ալամ աշխարքն էս խիարն ուզեց, էս թաթը տվուց ոչ։
Հեդով կտրըմ ա, տենըմ ա հրես ոսկի մազավոր մի սիրուն ախչիկ էս խիարի միչին։ Դրանք փթաթորվըմ են իրար։
Հեդով էդ տղեն էս ախչըկանն ասըմ ա.— Ես էտա մի հնարով իմ մուրազին հասա, հմա քեզ սհե անթադարիք ու անշոր իմ հոր տուն չեմ տանիլ, ամոթ ա, ըստի դուն էս ծառին վեր իլ, կացի, ես գնամ տունն իմաց անեմ, թդարիքով, զուռնա֊դհոլով գամ քի տանիմ։
Հեդով էդ ախչիկն էդ չինարի ծառին վեր ա ըլըմ, էդ տղեն դրան ըտի թողըմ ա, գնըմ։ Հեդով մի պառավ կնիկ գալիս ա, որ ախպրիցը ջուր տանի, կուժը շլակիցը կապած։ Էդ պառավ կնիկը տենըմ ա, որ մի իսանաթի շվաք ա ըրեվըմ ախպրի միչին։ Դես ա մտիկ անըմ, տենըմ ա, որ հրես մի սիրուն ախչիկ չինարըքու վրա նստած ա։
Ասըմ ա.— Բալիկ ջա՛ն, դվեր արի տենամ էդ ով ես։
Ասըմ ա.— Չէ՛, նանի ջա՛ն, ես վեր չեմ գալ։
Ասըմ ա.— Բալիկ ջա՛ն, դե տեղ տուր ես էլ գամ ըտի էլի՞։
Ասըմ ա.— Չէ՛, նանի ջա՛ն, սա քու տեղը չի։
Վերչն էդ պառավն անգաճ չի դնըմ, ծառը կրկրծորելով, ճըպռապորելով, պատիպատն անելով էդ ըխչկա կուշտն ա հասնըմ։
Հասնըմ ա կուշտն ու ասըմ.— Ախչիկ ջան, ընչի՞ ես էկել ըստի, էս ի՞նչ բան ա, որ էս ծմակըմը մենակ ես։
Ասըմ ա.— Եսի՞մ, նանի ջա՛ն, էկել եմ էլի։
Եդնա էդ պառավը էդ ըխչկա վրա մի աղոթքն ա ասըմ, էդ ախչիկը ղուշ ա դառնըմ, ինքն էն ըխչկա տեղը նստըմ ա, մնըմ։ Էդ ախչիկը որ ղուշ ա դառնըմ հա, մտիկ ա անըմ տենըմ, որ թաքավորի տղեն հրես զուռնով-դհոլով գալիս ա։ Պառավն էլ հլա դեռ ծառի վրա ա։
Հեդով էս ղուշը թռչըմ ա, գնըմ թաքավորի տղի ուսին կանգնըմ։ Թաքավորի տղեն էլ վեր ա ունըմ էս հնգորը թավազա անըմ, էն հնգորը թավազա անըմ, հմա էդ ղուշը ոչ մնի ափին էլա կենըմ չի, թեպռին-թեպռին ա անըմ, ձեռներուցը փախչըմ, եդ գնըմ ա թաքավորի տղի ուսին վեր գալի, էլ եդ թաքավորի տղեն վրա ա ունըմ ուրըշի տալի, հմա էլ եդ կենըմ չի, գալիս ա իրա ուսին վեր գալի, կաղնըմ։
Թաքավորի տղեն որ շատ տենըմ ա տհե արավ հա, ջիգըրը