Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գալիս ա, դրա ոտներիցը բռնըմ ա ու էդ նաչար ղշի շլինքը կտրըմ, վրա ա անըմ։ Հետո էդ կտրած շլինքն ընկնըմ ա մի բաղի մեջ։ Էդ բաղըմը դուս ա գալի մի շահի թթենի, էնքան բոյ ա քշըմ, որ տան գլուխն ա հասնըմ։

Հեդով էդ բաղատերը գալիս ա թթենին կտրըմ, ասըմ ա.— Տանըս շվաք ա անըմ։

Դրանից մի շըրեփաչափ փետի կտոր կտրելիս՝ քեղը թռչըմ ա ընգնըմ մի ախկատ պառավի կտրովը տուն, դառնըմ ա մի սիրուն շերեփ, մտնըմ գդալամանի մեջը։ Էդ պառավն էլ մի հատ մինուճար տղա ա ունենըմ, ուրիշ տեղ ըշխատելիս ա ըլըմ, Թիվլիզ ա ըլըմ, թե Բաքու, էլ էդքան գիդեմ ոչ։ Հեդով էդ շերեփը դառնըմ ա մի սիրուն հարսը։ Ամեն օր պառավը տանիցը դուս ա ըլըմ թե չէ, դա դուս ա գալի տուն ու դուռը թամուզ ավլըմ ա, հվաքըմ, եդ գնըմ գդալամանը մտնըմ, դառնըմ շերեփ։ Էդ պառավը հեդով գալիս ա ավլած, թամզած տենըմ, մնըմ ա զարմացած։

Գնըմ ա հրևանների կնանոնցն ասըմ ա, թե.— Ա՛յ կնանիք, սհե֊սհե, մի բախտի մեչ եմ ընգել, գիդեմ ոչ սա ինչ բան ա։

Ասըմ են.— Ա՛յ պառավ, բուսու պահի, հլա տես էդ ինչ բան ա էլի՞։

Հեդով էդ պառավը բուսու ա պհըմ, տենըմ ա, որ էս հարսը գդալամանիցը դուս էկավ, տներն ավլեց, թամզեց, ամեն բանն իրա տեղը գրեց։ Հենց որ պրծնըմ ա, ուզում ա եդ գդալամանը մտնի, էդ պառավը գնըմ ա պինդ փեշերիցը բռնըմ։

Ասըմ ա.— Նանի ջա՛ն, չէ՛, չէ՛, թող արա գնամ, թո՛ղ արա:

Ասըմ ա.— Չէ բալիկ ջան, ես հլե քեզ նման մի հարսի եմ ման գալի։

Հեդով էդ հարսը աշկար ա ըլըմ։ Աշկար ըլելուց եդը էդ պառավը նամակ ա գրըմ տղի վրա, որ գա։ Տղեն գալիս ա, հարսն ըմանչըմ ա, տապ ա անըմ։

Հեդով էդ պառավը տղին ասըմ ա.— Բալա ջա՛ն, մի բան ասեմ, ինձ անգաճ արա, մսխարա չանես։

Ասըմ ա.— Ասա՛, նանի ջա՛ն։

Ասըմ ա.— Դու չկել ե՞փ տիս ազափ կենալ, ես հրես մի ոտըս գերեզմանըմն եմ դրել, հմա դու ուզըմ չես ինձ ուրախացնես, հարսը բերես տուն։

Ասըմ ա.— Նանի ջա՛ն, դե դուն ինձ հմար մի ըխչկա տեղ արա, ես էլ ուզեմ։

Ասըմ ա.— Բալա ջա՛ն, սհե՛-սհե՛, ըրմանաս ոչ, մի սիրուն