Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարսը իրա ոտով մեր տուն ա էկել։ Ես տանիցր դուս ըլեի, գեյի, տենայի տունն ավլած, թամըզած, խորակն ու չայն էփած: Ես բան չի գլխի ըլեյի, հրեվաննին ասին՝ բուսու պհե։ Ես էլ բուսու պհեցի, տեհա, որ սհե-սհե, մի հարսը գդալմանիցը դուս էկավ, ամեն բանն էլ արավ, էդ ուզեր նի մտնի— բռնեցի։ Հմի հազիր էն հարսն ա, էլ ուրիշ ախչկա չի ման գանք, արի նրան ուզի։

Ասըմ ա.— Նանի՛, նա մի դարդ կունենա մեզ բութա կլի արած, իրան տերը կունենա, մեխկ ա, թող կենա, իրան արևին ձեն ածե:

Ասըմ ա.— Դե դու գիդես, բալա ջա՛ն։

Ախչըկանը կանչըմ ա, ասըմ ա.— Ես քիր չունեմ, ինձ քիր կլի՞ս։

Ասըմ ա.— Ես էլ ախպեր չունիմ, ես քեզ՝ քիր, դուն էլ ինձ՝ ախպեր։

Պառավն ասըմ ա.— Դե ես էլ ձեր մերը, բալենի ջան։ Էդ տղեն քվորը պահ ա տալի մորը, ինքը գնըմ իրա գործին։

Ձեն տանք թաքավորի տղիցը։ Նա ախչկան ծառի վրա թողուց, գնաց, որ պատրաստութին տենա, զուռնա-դհոլով գա կնգանը տանի։ Էկավ տեհավ իրա կնիկը մի պառավ ա, տարավ իրան կնիկ։

Մի օր էլ թաքավորը հրաման ա տալի, որ տունը մինը, ամեն գեղըմը, թաքավորիցը մի ձի պհեն։ Մինն էլ բերըմ են էդ պառավին տալի։

Պառավն ասըմ ա.— Բալա ջա՛ն, ախր ես պառավ եմ, ուժ չունեմ, ո՞նց պհեմ։

Ասըմ են՝ թաքավորի հրաման ա, ոնց ուզըմ ես պհի։

Եդնա էն ախչիկը դուս ա գալի, թաքուն մտիկ ա անըմ, տենըմ ա՝ սա էս ձին ա, որ թաքավորի տղեն առաչի անքամ վեր էլած էկավ, իրան թաթիցն առավ, բերուց ախպրի գլխին թողուց։

Ձին թողըմ են գնըմ։

Ասըմ ա.— Ա՛յ ձի, ես քեզ կորմը չտիմ տալ, իմ գլուխը կլվանամ, գլխիս ջուրը տակդ կածեմ, տակիդ մամուռ դուս կգա, կուտես կքոքանաս։

Ըղորթ որ՝ էնքան քոքանըմ ա, էլ ասելու ոչ։ Եդո իմանըմ ա, որ թաքավորը ձիանը հվաքըմ ա։

Գնըմ ա գոմը ձիուն ասըմ ա.— Կգան քեզ տանելու, հմա չկելը ես գամ ոչ, ասեմ— վեր կաց տեղիցդ,— վրիցդ օխտը զոլ կաշի էլ պոկեն, վեր չկենաս։

Գալիս են ձին տանելու, ինչքան պլետըմ են, տեղիցը ժաժ չի գալիս։