Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր։ Էս տղեն միսը որ կերավ հա, ոսկոռը կրծեց, կրծեց, տեսավ ծամվում չի, ջիգրը եկավ, շպրտեց, փանջարովը տվեց։ Փանջարեն շըրիխկալեն ետ բաց էլավ, ու արևի շողքը տուն ընգավ։ Թըգավորի տղեն հըսկացավ ոչ, թե էն ինչ բան ա, շատ ըրմացավ ու տեղիցը վիկացավ արևի շողքի հետ կոխ բռնեց, որ սաքի թե` տանիցը դուս անի։

Հըմա փանջարի թրխկոցի ձենը Դարվըշի անգաճն ընգավ. նա տեղիցը վիկացավ փանջարովը մտիկ տվուց, տեհավոր թըգավորի տղեն արևի շողքի հետ կոխ ա ունում. էն սըհաթնևետ գլխի ընգավ, որ թըգավորր իրեն խափել ա:

Դարվըշի ջիգրը շատ եկավ, թըգավորի տղին մտիկ արավ ու մի գեշ անիծը ասավ։

— Ի՜նչ անեմ,— ասավ, ա՛յ տղա, բալքա դուն Դունյա-գյոզալի բալբալեքին գաս։

Էս ասավ ու փասա֊փուսեն հրվաքեց գնաց։

Մըխելի վախտից եդը թըգավորի կնիգը գնաց իր տղին ակը տալու. տուն մտավ ի՜նչ տեհավ, որ տղեն արևի շողքի հետ էնգրգամ կռիվսն ա տվել, որ քափ-քրդնքըմը մտել ա։

— Էդ ի՞նչ ա քու հալը, բալա՛ ջան, ինչի ես ըթենց քրդնել։

— Բա էս ի՞նչ ա, որ տուն ա մտել, կարում չեմ դուս անեմ:

— Ա՜յ որդի, էդ ի՞նչ դուս անելու բան ա, որ ասըմ ես, էդ խում արևի շողքն ա։

Տղեն գլխի չի ընգավ։ Ըժու մերը կենդ-կենդ պատմեց թե. «Ախըր, ա՛յ որդի, լիս-աշխար կա, երգինք կա, արև ու լուսնյակ կան, մարդիկ կան»,— ու ամեն բան հըսկացրուց։

Տղեն հլե ըստոնք իմացավ թե չէ, ասավ.— Դե՛, մերա՛ ջան, ինձ դուս տարեք, տենում ի՞նչ թավուր ա էդ աշխարքը։

Մերը չուզեց, որ տղի սիրտը կոտրի, համ էլ Դարվիշը գնացել պրծել էր, տանը պըհելու էլ ի՞նչ մըհանա կար, վիկալավ ու դուս բերուց։

Տղեն որ դուս չեկավ լիս աշխարք ու չորսի կռանը մտիկ տվո՜ւց, խելքի ծերը կուլ գնաց։

Մտիկ տվուց իր հոր ըմարաթնուն, քաղքի սիրուն-սիրուն տներին, ղրաղների կանաչ դոշավոր ղարղու ղամիշ սարերին, մերենու շիմշատ֊շիմշատ ծառերին, դրանց ստեղծող ասծուն ու ջըլիզ ըրմացավ ու քեփն եկավ։

Ասավ.— ես ուզըմ եմ քաղքիցը դուս գնամ, մը քիչ ման գամ, որ դհա սիրտս բաց ըլի: