Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

71. ԾՈՎԻՆԱՐԸ

Մի թաքավոր ա ըլըմ, կնիկ ա ուզըմ, էդ կնիկը ըրեխա չի բերըմ։ Օխտը տարին անց ա կենըմ, վրա օխտը տարին մի դարվիշ ա գալի, թաքավորի դռանը կանգնըմ ա, ասըմ ա.— Թաքավորն ապրած կենա, ես գիդեմ, թե քո քեփը խի ա խարաբ։

Ասըմ ա.— Խի՞ ա խարաբ, դարվիշ բաբա։

Ասըմ ա.— Նրա հմար, որ կնիկդ ըրեխա չի բերըմ, մադյանն էլ՝ քուռակ։

Ասըմ ա.— Դարվիշ բաբա, որ դու տհենց իմաստուն ես, դրա հնարն էլ կգիդենաս, բա ո՞նց կլի դրա ճարը։

Ասըմ ա.— Թաքավորն ապրած կենա, քու բաղըմը մի խնձորըքի կա, էս օխտը տարի ա՝ բար չի տալի, հմի նոր մինը բռնել ա, գնա բի կլպե, մեչը կնգանըդ տուր, կլպնին էլ մադյանիդ, թող ուտեն, իրանց վախտին կնիկդ մի տղա կբերե, օխտը տարեն ղսըր մադյանդ էլ՝ մի քուռակ։ Տղիդ անըմը կդնես Նհար, քուռակինը՝ Բհար։

Էդ ասելուն հադաղ դավրիշը բաթմիշ ա ըլըմ։

Թաքավորը գնըմ ա բաղը, տենըմ ա, որ դրուստ հրես մի ծառի վրա մենակ մի խնձոր կա։ Ոնց որ դարվիշն ասել էր, նհենց էլ անըմ ա։

Կնգա վադեն թմամվըմ ա, ազատվըմ ա, մի սիրուն տղա յա