դրուց, սև մարթը մոդ էկավ, բարըշեցին, դառան իրար ախպերացու ու գնացին։ Գնացին տեհան էդ սև երգրի ծերին իրեք ախպեր մի ղրաղին են կռվըմ, մի ղոշուն՝ մի ղրաղին։ Բհարին պահ տվուց սև ախպորը, ինքն աղաք գնաց։
Ասավ.— Թե շատի կուռն ընգնիմ, կասեն՝ «վախլուկ ա», լավն էն ա իրեքի կուռն ընգնիմ։
Անց կացավ իրեքի կուռն ու ղոշունի մի ղրաղից սրփեց, մեկել ղրաղին դուս էկավ։ Էն կռվող իրեք ախպոր բերանը բաց էր մնացել, մնացել էին կաղնած։ Որ կռիվը պրծավ հա, իրեքն էլ էկան դրան գլուխ տվին, տարան իրանց տուն, իրանց հորը վասմուհալն ասին։ Հերներուն թաքավոր էր։
Ասավ.— Չէ՛, կաս, կաս ոչ, իմ փեսեն տիս դառնալ։
Ախչկանը որ տեհավ, թաքուն ասավ.— Իմ մուրազն էն ա, որ ձեր ախչըկանը տաք իմ ախպորը։
Դրանք ռազի էլան, ախպորը կանչեցին, հրսանիք արին, օխտն օր, օխտը քշեր հրսանիքը քաշեց։
Վրա օխտն օրը նհարը մատնուքը հանեց իրա աչու ձեռի մատիցն ու տվուց սև ախպորը, ասավ.— Քեզ թող եմ անըմ քու քեփը քաշե, ես գնըմ եմ, որ վախտն էդ մատնուքը կսևանա, իմ տեղը նեղ ա, հասի իմ հավարին։
Բհարին նստեց, եդ ճամփա ընգան ու գնացին։ Գնացին, գնացին, եդ շատն ու քիչն իրանք գիդեն, գնացին հասան հմի էլ մի սպիտակ երգիր։ Էդ երգրումըն էլ ամեն բանը սպիտակ էր։ Հմի էլ մի սպիտակ ձիավոր ա դրանց աղաքը կտրըմ։ Եդ նհե կռվըմ են, ախպերանըմ են Վերչը, աղաք գնըմ։ Եդ նհե ջհըմ են մի ուրիշ իրեք ախպոր ու ղոշունի կռվի։ Եդ իրեք ախպոր կուռն ա ընգնըմ Նհարը, ղոշունին զոռըմ, գլուխդ ինչ ցվացնեմ, վերչն էդ իրեք ախպոր քվորն էլ հրսանիք ա անըմ սպիտակ ախպոր հետ, ձախու ձեռի մատնուքն էլ դրան ա տալի, թամբահ անըմ, որ՝ որ վախտը խըվարի՝ հավարին հասնի։ Ինքը Բհարին նստըմ ա, ընգնըմ ճամփա։
Գնըմ են, գնըմ եդ, շատն ու քիչն իրանք գիդեն, հասնըմ են հմի էլ մի կանանչ երգիր։ Էդ երգրումն էլ ամեն բան կանանչ ա։
Ըտի էլ մի կանանչ ձիավոր ա դուս գալիս, եդ նրանց վասմահալի պես ախպերանըմ ա հետը, եդ ջհըմ են՝ մի ուրիշ իրեք ախպոր ու ղոշունի կռվի, զոռըմ ա ղոշունին, իրեք ախպոր քվորն էլ տալիս ա կանանչ ախպորը, իրա ոսկե քամարը տալիս ա կանանչ ախպորը, թամբահ ա անըմ— որ սևանա՝ իրան հավարին հասնի։ Ինքը եդ վեր ա ըլըմ Բհարին, ընգնըմ ճամփա։