Ասըմ ա.— Հլա գնանք տենանք:
Տանըմ ա միչին նստացնըմ, ասըմ ա.— Ա՛ խնոցի, քեզ որդի տենամ՝ ծովի ղրաղին։
Հլե չկելն աչկներուն բաց ու խուփ են անըմ, մին էլ տենըմ են ծովի ղրաղին են։
Թաքավորն աղաք ա գալի, ուզում ա մոտ գա, Ծովինարը մոտ չի թողըմ, ասըմ ա.— Չկելը քառասուն օրը թմամվի ոչ, ես մարթ չեմ կուշտս թողուլ։
Տհենց դրանց թողունք, հարց տանք Նհարից: Ախպորտանց մատնուքը մատին ա հուպ տալի, մնին էլ՝ քամարը, մտիկ են անըմ տենըմ, որ սևացել են։ Գալիս են ընդի հասնըմ, տենըմ, որ Բհարը գեդինը փորըմ ա, ֆողը ոտով գլխին ածըմ, քրդնքըմ տրաքըմ։
Ասըմ են.— Բհար ջան, ի՞նչ անենք:
Ասըմ ա.— Պառավը Նհարի խանջալը վրա արավ, յա ծովն ա ընգել, յա աստղերին ա հասել, յա ցամաքն ա ընգել։
Սպիտակ ձիավոր ախպորն ասըմ ա.— Դու գնա աստղերին ժողով արա, Կանանչին էլ ասըմ ա.— Դու ձիդ քշե, ընգի ցամաքը, ժողով արա ամեն ֆոքավորի։ Սևին էլ ասըմ ա.— Դուն էլ ձիդ քշե ծովի տակը, ժողով արա ձկներին, հարց էլեք, տեհեք ում կշտին ա, խանջալը բերեք, Նհարին ուշկի բերեք։
Ասելու հադաղ Սպիտակը երկինքն ա բըցրանըմ, Կանանչը՝ ցամաքը գնըմ, Սևն էլ՝ ծովի տակը։ Գնըմ ա ծովի ձկներին թոփ անըմ ժողովի, տենըմ ա խանջալը մնի կշտին էլ ա կա ոչ։
Ասըմ ա.— Բա էլ ձուգը չի կա՞։
Ասըմ են.— Մինը հիվանդ ա։
Ասըմ ա.— Ես դրան կսաղացնեմ, բերեք։
Բերըմ են, տենըմ ա, խանջալը միչկըմը թաղված։ Քաշըմ ա հանըմ, միչկի փշերը չիմ խանջալի հետ դուս են գալի։
Ասըմ ա.— Դու կսաղանաս ու կդառնաս էս ձգների իշխանը։
Չկել ըսօր էլ էտ ձգանն իշխան են ասըմ։
Էտա խանջալը ձեռին գալիս ա, գալիս ա տենըմ զաթի էն մեկել ախպերտինքը դառդակ են եկել։ Խանջալը դնըմ են Նհարի կոխկին թե չէ՝ զարթնըմ ա։
Ասըմ են.— Բա էս ո՞նց էլավ։
Ասըմ ա.— Սհե՛֊սհե՛։ Դրանք ձիանը նստըմ են, ընդի հասնըմ, որ Ծովինարի քառասուն օրը թմամվել ա, տուլին էրեսն են քաշել, ուզըմ են ժամը