Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանին, որ թաքավորի հետ հրսանիք անեն, Ծովինարի աչկը ճամփի ա ըլրմ, թեզ-թեզ եդ ա մտիկ անըմ ըրտասունքն աչկերին, բալի հավարին հասնին Նհարն ու Բհարը։

Հմա մտկըմը դրած ա ըլըմ, որ ժամը մտնին թե չէ, շեմքըմն էվետ դանակն իրա սրտըմը թաղե։ Մին էլ եդ ա մտիկ անըմ, տենըմ ա թոզ ու դումանը երդինքն ա կալել, էդ վախտը Սպիտակ ձիավորը ձին քշըմ ա, թաքավորի մազերիցը բռնըմ, վրա ա անըմ, տալի աստղերի ճկատովը, թիքա-թիքա անըմ։ Սև ձիավորն էլ ջադուքար պառավի մազերիցն ա բռնըմ, վրա անըմ ծովը գցըմ, ձգների փայ անըմ, Կանանչ ախպերն էլ հակալ-հակալ ընգած ռահաթին արխեինացնըմ ա, որ հե գիդեին, թե իրանց էլ տին կտորիլ։ Նհարն էլ գնըմ ա Ծովինարին փթաթվըմ։

Ասըմ ա.— Բա որ ասեի՝ ասլաննուն զուր ես սպանել։

Եդնա խալխը թոփ են ըլըմ, չիմն էլ ուրխանըմ, որ իրանց ազատել են գեշ թաքավորից, պատիվ են տալի, խաղ ու ծաղկով, ծափ ու ծիծաղով դրանց ճամփու են դնըմ, իրանք էլ իրանց գորձին կենըմ։

Ախպերտինքն էլ բերըմ են Նհարին ու Ծովինարին հրսանիք անըմ, նրանք իրանց մուրազովն ուրախանըմ, դու էլ քո մուրազովն ուրախանաս։