Էն սհաթն ևեթ թըգավորը իր թալիմ տված հրեղեն ձին թամքիլ տվուց ու տղին նստացրուց, որ գնա ման գա։
Տղեն ձին նիըլավ, տասը գութնամեկը քշեց ու եդ եկավ. մին էլ քշեց ու էլի եդ եկավ. վրա իրերն էլ որ քշեց հա՜, մըքիչ ավել գնաց ու հետն ու հետը աղաք քշելով շատ հեռացավ ու էն գնալն էր` ինչ գնաց։
Դարվշի անեծքը քյար արավ։
Թըգավորն ու կնիգը էնղդամ ճամփա պըհեցին, որ աչքները ջուր կըտրեց. եկավ ոչ, եկավ ոչ։ Ղոշուն դուս արին, սար ու ձոր, քոլ ու չոլ ման ածին՝ հըմա ի՞նչ խոսք ա, հրեղեն ձիու եդնուց ըսկի կհասնվե՜ր, թըգավորի տղի իզն ու թոզն էլ չի րևաց։
Հմի գանք թըգավորի տղի կուշտը։
Սա վրա իրեք հետն էլ որ ձին քշեց, շատ դիր եկավ, սիրտն ուզեց որ մըքիչ էլ աղաք գնա ու ըթենց գնալով֊գնալսվ շըլիզ հեռացավ։
«Գնամ,— ասավ,— գլուխս բադա տամ ու Դարվըշի ասած Դունյա֊գյոզալին գդնում»։
Գնա՜ց, գնաց, էլ շատն ու քիչը աստոծ գիդի, չքել հասավ մի ղորուղ տեղ, որ կանաչ խոտը մարդաբոյ կանգնած էր. ընդեղ ձիուցը վեր եկավ, որ համ մըքիչ դինջանան, համ էլ ձին ըրածի։
Օրը սաքի թե էն ա հա մթնաժոռել էր։ Բիրդան բիր, որդյան որ էր` մի մարդ րուլըլմիշ էլավ թըգավորի տըղի ըղաքին։ Էդ մարդը ուսին դրած մի թոփուզավոր երկաթե չոմբախ ուներ, որ ծերը հարիր փութ կըլեր, կոթը` քառասուն։ Թըգավորի տղի թուք ու մուքը սառավ։
— Բարի՛ րիգուն, ա՛խպեր,— ասավ երկաթե չոմբախավորը,— ի՞նչ մարդ ես դու,— ասավ,— որ էս ղոբուղը ըրածացընըմ ես։
— Է՜հ, ճամփորդ մարդ եմ, ի՞նչ անեմ, ախպե՛ր ջան, ձիս սոված էր, ասի՝ մըքիչ ըրածացնեմ ու գնամ ճամփես, ասծու խաթեր, բա՛շխի։
— Էդ շատ բարի,— ասավ,— հըմա ոնց որ տենըմ եմ՝ խամ մարդ ես, արի ինձ ասա քու ով ըլիլը, քու բանի անումը, յա էս ա մթնել ա, քշերըս ո՞րտեղ պտիս կենալ։
Թըգավորի տղեն մըխելի շշկլվելու արավ, ու ինքն էլ հարցըուց թե.- Բա դո՛ւն ո՞վ ես, ախպերացո՛ւ, հարցնիլն ամոթ չըլի։
— Ես էս հանդերի ղորըղչին եմ,— ասավ,— ու ինձ էլ Ղասաբ-օղլի են ասըմ։
— Ես էլ էն փլա՛ն թըգավորի որդին եմ,— ասավ,— ու Դունյա-գյոզալը իմ բութեն ա, ինչ ըլի֊ըլի` ես նրան գդնուլ պտեմ։