որ կարենաս ոչխարն առանց մորթիլ, առանց քերթիլ մսիցն ինձ ուտացնես:
Ասըմ ա.— Հա, ես էդ կանեմ, թե դուն էլ կարենաս ոչխարի բուրթն առանց գզել, առանց մանել ինձ հմար մի խալիչա գորձես:
Ախչիկն ասըմ ա.— Էդ էլ իմ բոյընին:
Տղեն գնըմ ա մի ղոչ առնըմ, բերըմ խոտն ըղաքին դնըմ, պլորնին հանըմ, խրովըմ, տանըմ ախչկա ըղաքին դնըմ, ասըմ ա.— Էդ ղոչը, որ հրետ սաղ ա ու խոտ ա ուտըմ, էդ էլ դրա միսը, դե կի։
Ախչիկն ասըմ ա.— Տարար, դե ինձ էլ իրեք օր մլուլ տուր:
Տալիս ա: Դա գնըմ ա էդ ղոչին խուզըմ, թղքադըրնուն, առանց գզել ու մանել, հարիլ ա տալիս, թաղիք ա շինըմ, ներկերով հենց նախշեր ա անըմ վրին, որ դառնըմ ա մի սիրուն խալիչա, բերըմ ա տղին տալի։
Տղեն ասըմ ա.— Դուն Էլ տարար։
Նոր դրանք իրար ուզըմ են, հրսանիք են ըլըմ, ընդուր որ հուսում են ունենըմ, իրար լեզու հըսկանըմ են։
Հմի ով հսկանա, նա Էլ կտանի, տհենց ա ըշխարի բանը։