Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

73. ՓԱԼՈՒԼԸ

Դանանդա Փալուլը թաքավոր ա ըլըմ։ Տենըմ ա թաքավորութինը մեղկ բան ա, ինքը մի խելոք ու հալալ մարթ ա ըլըմ, ուզըմ ա, որ թաքավորութենիցը դուս գա։ Գնըմ ա ըրեխանց հետ տունիկ ա շինըմ, խազ ա անըմ, իրան շաշի տեղ ա դնըմ, բալի դուս անեն թաքավորութենիցը։ Սա սհե Ոռնակա, Հախպատա պես մի գեղ ա ունենըմ, գալիս ա իրան տուն, որ ըշխատաքով ապրի։ Դրան հմի էլ ասըմ են՝ Դիվանդա Փալուլ, մթամ թե՝ ինքն իրան ձեռով իրան դիվանն արավ։

Ձըմռվա օր ա ըլըմ, ամեն բանի հատած վախտը։

Դա վեր ա կենըմ, սհե դբա Հախպատ գնըմ։ Տենըմ ա էն կռնուց մի իշավոր էկավ՝ մի խուրջին իշի վրա գծած, էկավ դրան հնգեր էլավ։

Դիվանդա Փալուլը հարցրուց, ասավ.— Տղա ջան, իշիդ բեռն ի՞նչ ա։

Ասավ.— Քիշմիշ ա։

Ասավ.— Մի բուռը քիշմիշ տուր՝ քեզ մի խրատ ասեմ։

Քիշմիշը տվուց, կերավ, ոնչ նա ասավ թե՝ խրատն ասա, ոնչ էլ ինքն ասավ խրատը։

Մի քիչ որ գնացին, ասավ.— Տղա ջան, մի բուռը քիշմիշ էլ տուր, մինն էլ ասեմ (մթամ էն մինը շատ էր ասել)։