Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանեց մի բուռն էլ էրետ, էն էլ կերավ, էլ չի մի բան էլա ասին մինն էլա։

Էլ եդ գնացին, ասավ.— Տղա ջան, մինն էլ տուր ուտեմ, մինն էլ ասեմ, դու դբա Ոռնակ ես գնըմ, ես էլ դբա Հախպատ տիմ գնալ:

Էն մի բուռն էլ կերավ ու նա դենը գնաց, նա էլ՝ դենը, ոնչ նա խրատն ասավ, ոնչ էլ նա ասավ, թե.— Բա խրատդ ո՞րն ա:

Էս իշավորը գնաց ու ճամփըմը, մի ճլկուտ տեղ, իշի ոտները ցեխըմը թաղվեց։ Հմի կարըմ չի էշը ցըխիցը հանե: Դես-դեն խլըշկոտաց, տեհավ հրե Դիվանդա Փալուլը գնըմ ա։ Ղի էրետ, ղի— եդ չի մտիկ արավ։ Էշը թողուց, վազեց եդնեն հասավ, ասավ.— Ա՛յ տղա, ղի եմ տալի ղի, խի՞ չես եդ մտիկ անըմ։ Էշը ցխըմը թաղվել ա, արի գնանք քոմագ արա հանենք։

Թե,— ասավ,— այ տղա ո՞ւմ ես ղի տվել, դուն ասել ես՝ ա՛յ տղա, ա՛յ տղա, դե տղա շատ կա, ես ի՞նչ գիդեմ ո՞ւմ ես ձեն տվել: Իրար հետ գեինք, խի՞ չի հարցրիր՝ ով ես, ինչ մարթ ես, անըմըդ ինչ ա։ Մխելի քիշմիշ տվիր ինձ, հու մուֆտա չի ուզեի. մի օր էլ կգաս մեր գեղը, կհարցնես՝ այսինչ մարթի տունը ո՞րն ա,— կասեն, կգաս, մի լավութին էլ ես կանեմ։ Էդ մի բուռը քիշմիշիդ խրատը։ Էն մի բուռը քիշմիշդ էլ որ կերա հա— նրա խրատն էլ էն ա, որ— մի տեղ մի զրից կիմանաս, մի տեղ մի բան կտենաս, մի տեղ մի սպանած մարթ կտենաս— գնաս ոչ ամեն բանն էլ կնգանդ ասես, կնիկը մուխաննաթ բան ա։

Եդնա քոմագ ա անըմ, իշին ցխիցը հանըմ են, ամենքն իրանց ճամփովը գնըմ։

Իշավորը որ գնըմ ա, ճամփըմը տենըմ ա, որ մի հին, քանդված բաղնսատեղ. հրես մի վենձ ձմերուկ կախ էլած, թաղը վրեն։ Դա էդ ձմերուկը ըտի թողըմ ա, գնըմ ա քիշմիշը ծախըմ, գեղամիչըմ մարթիք են թոփ էլած ըլըմ, ասըմ ա.— Տղեք, ո՞վ հետս մարջ կունի, տար ու էս չախը թաղը վրեն ձմերուկ բերե։

Նրանք ծիծաղըմ են վրեն, հմա տենըմ են, որ սրա շիդակն ա։ Սրա կնգանը մի սիրող ա ունենըմ, դրանց միչիցը ջգվըմ ա, գնըմ կնգա կուշտը, ասըմ ա.— Ախչի, մարթդ սհե մի բանի վրա մարջ ա գալի, էդ ո՞րդի ունի էդ ձմերուկը տարու էս չախին, որ ասըմ ա:

Թե ասըմ ա.— Մարթս ինձ բան չի ասել։

Ասըմ ա.— Որ գա տուն հա, հլա հարցրու, իմացի։

Մարթը տուն ա գնըմ, կնիկն ասըմ ա.— Այ մարթ, էդ ի՞նչ ես գեղամիչըմը հայ-հայը գցել, թե տարու էս չախին դու թաղը վրեն ձմերուկ կարաս բերել, էդ ո՞րդի ունիս, որ մարջ ես գալի։