Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Այ կնիկ, հրե փլան բաղնըսատեղը տեհա, մարջ եմ գալի, բալի մի քանի շահի տան, գնամ բերեմ։

Գալիս ա գեղամեչը թե չէ՝ էն տղեն վազ ա տալի դրա կնգա կուշտը։— Ասա՞վ։

Թե՝ ասավ։

Թե՝ որդի՞ ա։

Թե՝ փլան բաղնըսատեղը։

Թե.— Դե ես կերթամ մարջ կունիմ հետը, կասեմ— թե բերի, կնիկդ իմն ա, թե բերի ոչ՝ ինչ ուզըմ ես՝ տամ։

Թե՝ դե, հա։

Գալիս ա մարջ գալի, ասըմ ա.— Էդ խու ես էլ կբերեմ:

Թե՝ դե մարշ գանք։

Թե. ասավ.— Թե ես տարա, ինչ բանի վրա քու տանը ձեռս վրեն դրի, թեգուզ կնիկդ էլ ըլի— իմն ա։

Նա էլ մարթ ա էլի, գլխի չի ըլըմ, թե շան գլուխը որդի ա թաղված, ասըմ ա.— Լավ։

Մարջ են գալի, նախագահով-բանով հաստատըմ են, սա գնըմ ա էդ ձմերուկը բերըմ։

Էս մարթը միտկն արավ, միտկն արավ, էն Դիվանդա Փալուլը միտն ընգավ։

Ասավ.— Տղեք, ինձ իրեք օր մլուլ տվեք։

Մի իրեք օր դրան մլուլ են տալի։ Դա վի կացավ, գնաց Հախպատ։

Ասավ.— Տղեք, Դիվանդա Փալուլի տունը ո՞րն ա։

Ասին.— Էն ա։

Գնացին նրա տուն, վասմուհալն ասավ։

Դիվանդա Փալուլը դե մի խելոք, մեզ նման խեղճերի հմար դարդ անող մարթ էր, ասավ.— Այ տղա, էտա կնիկդ տանըմ ա։ Կգնաս քու գլխատան կտերը աղուն կփռես, տան միջով գլխատան ծակիցը նարդիվան կդնես, կնգանդ աղունի կշտին կնստացնես։

Էկավ տհենց էլ արավ։ Հմի նախագահով բանով գալ տին, որ տենան էդ տղեն ինչ ա տանըմ մարջի տեղ։

Գալիս են, կնիկը կտերը աղունի կշտին նստած ա ըլըմ, ասըմ են.— Դե ընչի վրա ձեռդ դնես, էն տիս տանիլ։ Դա մի ոտը դնըմ ա նարդիվանի վրա, մինն էլ փոխելիս՝ ձեռով բռնըմ ա, որ վեր չընգնի։

Ասըմ են.— Օհո, դե ըտի կացի, ասել ես ինչ բան բռնեմ, էն իմն ա,— նարդիվանը բռնեցիր, դե վեկալ տար։