Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հերն ասըմ ա.— Որ գան ջրին հասնին, հլա տես ներքևը լվացվիլ տին— վերևը թամուզ ջուր խմի՞լ, թե վերևը լվացվիլ տին, ներքևը պխտոր ջուր խմիլ։

Ախչիկը մտիկ ա անըմ, տենըմ ա վերևը լվացվեցին, ներքևը պխտոր ջուր խմեցին։

Հերն ասըմ ա․— Թող գան, դրանք իմ գերին։

Էրկու ախպերով գնըմ են Ումբարի դռանը կաղնըմ, ասըմ են.— Հե՛յ, Ումբար, դուս արի կռվինք։

Ասըմ ա.— Տուն էկեք, շորվա խմենք։

Դրանք տուն են գնըմ թե չէ, տանը ֆորեր ա շինած ըլըմ, էրկուսին էլ ֆորն ա գձըմ, ջղացի քարը վրեն գձըմ, ծածկըմ։

Դրանք թող ֆորըմը մնան, խաբար տանք Կիսատից։

Կիսատն ախպորտանց եդնա լաց ա ըլըմ, մորը ղանչանք անըմ, որ թողու ինքն էլ գնա ախպորտանցը քոմագ։ Որ շատ մոր զահլեն տանըմ ա, մերը թողըմ ա։ Դա ճամփա յա ընգնըմ, գնըմ։

Գնըմ ա ղազարածին հանդիպըմ, բարև ա տալի, բարև ա առնըմ։

Ասըմ ա.— Ո՞ւր ես գնըմ։

Ասըմ ա.— Գնըմ եմ ախպորտանցս քոմագ անեմ, Ումբարից մեր ապրուստը խլենք։

Ասըմ ա.— Թե նրանց օրըմն ես՝ գնալ մի։ Դա էդ ղազերը կռվացնըմ ա, Կիսատը մի ձեռով կենտ-կենտ վերցնըմ ա, վրա անըմ, ամնուն մի սարի ճկատով տալի։

Ղազարածն ասըմ ա.— Գնա, քեզանըմ մի բան կա, էրկու սաղ տղամարթը կարացին ոչ, դու մի կռնանի՝ կարացիր։

Դա ճամփեն շարունակըմ ա, հասնըմ տվարածին։ Նրա բուղենին էլ ա ղազերի օրը գձըմ, գնըմ հասնըմ փայտահատին։

Ասըմ ա.— Այ տերը բարի տա քեզ, ծառըս կիսատ ա մնացել կտրե, եդո գնա։

Դա հեռու կանգնըմ ա, մի ձեռով բոթըմ ծառը թոլ անըմ։

Ասըմ ա.— Գնա, գորձըդ աչող ա։ Էրկու սաղ մարթը կարացին ոչ կացնով կտրեն, դու մի ձեոռվ թոլ արիր։

Դա էդ ճամփեն շարունակըմ ա, գնըմ հասնըմ Ումբարի դզի ծերը։

Ումբարն ասըմ ա.— Անահիտ ջան, հլա տես իմ ֆողըմը մարթի շվաք հու չկա՞։

Ախչիկը տենըմ ա, ասըմ ա.— Հայրիկ, հրե հեռու մի մարթ ա գալի։

Ասըմ ա.— Հլա տես ջրի ներքին կռնիցը լվացվիլ տի, վերի