Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղասաբ-օղլին մատը կծեց, էն սհաթը գլխի ընգավ, որ սրան անըծել են ու մեղքը շատ եկավ։ Նա լավ գիտեր, որ թըգավորի տղեն Դունյա-գյոզալին գդնողը չի ու գլուխն էլ մի օղբաթի կտա։

— Դե որ ըթենց ա,— ասավ,— արի ես ու դուն ախպերանանք, ու ես էլ հետդ կգամ, չքել որ քի քու մուրազին հասցնեմ:

— Շատ բարի,— ասավ թըգավորի տղեն, ու իրար ձեռը տվին, պռոշտի արին, ասծու ըղաքին ուխտ դրին, որ մչվանց իրանց մահը հալալ ախպեր ըլին։

Ըժու Ղասաբ֊оղլին ասավ.— Ախպե՛ր ջան, ես մի Ջադուքյար պըռավի տեղ գիդեմ, արի՛ գնանք նրա կուշտը, թե,— ասավ,— նա՛ մեզ կասի Դունյա֊ գյոզալի տեղը, թե չէ` ուրիշ ոչ ով չի գիդենալ։

Սրանք վիկացան ճամփա ընգան։ Թըգավորի տղեն ձիով էր, Ղասաբ֊օղլին ոտով, հըմա հենց եդին գներ էն հարիր ու քառսուն փթանոց թոփուզն ուսին, որ թըգավորի տղի հրեղեն ձին եդնեն հասներ ոչ։ Մախլասի` շատ գնացին, թե քիչ, էդ աստոծ գիդի, գնացին հասան Ջադուքյար պըռավի տունը, որ մի վերանա չոլում մեն֊մենակ կենում էր։

— Բարի րիգուն քի, նա՛նի,— ասին ու կաղնեցին։

Ջադուքյար պառավը ըռանց «աստծո բարին» ասելու, «Ի՞նչ մարդիկ եք,— ասավ,— որ էս կես քշերին եկել եք. ես տեղ չունիմ,— ասավ,— գնացե՛ք ձեր բանը»։

Էս սառը ջուղաբը որ իմացան հա, Ղասաբ֊օղլին ուզեց, որ մի մըհանով իր հունարը շանց տա, ու թե.— Դե լավ,— ասավ,— նեղանալ մի, հրես գնում ենք, հըմա նանի՛, նանի՛, հրեդ ծնդանըդ վրա մի լու կա։

Էս ասավ ու մթամ թե ուզեց, որ թոփուզի ծերովը լուն շանց տա։ Հլե որ թոփուզի ծերը դրեց պըռավիս ծնգան վրա, պառավը չքել կեսը գետնումը մեր մտավ. ըժու եդ հանեց ու դըբա դուռն ըղու էլավ: Պառավը տեհավ, որ չէ՛, հաքես սրանք հայդա֊հայդա մարդիկ չեն, համ էլ վախեց, թե չլի՞ իրան սպանեն, մթամ թե սկի բանի խաբար չէր, վիկացավ ու սրանց թե. «Ա՛յ որդիք, բարով, հըզար բարի եք եկել. աղբաթիխերեր, էսչախին ո՞ւր եք գնում, էս մի քշերն ըստի կացեք, ըժու աստոծ ձեզ հետ»։

Նրանք մնացին։

— Նանի՛,— ասավ Ղասաբ֊օղլին,— մենք քու կուշտն ենք եկել ու մի մուննաթ ունենք, հըմա կըտարիլ պըտես։

— Աչքիս վրա, բալա՛ ջան,— ասավ,— ա՛սա տենում էդ ի՞նչ բան ա։