որ իրան դավաճանեցին։ Մին էլ փչըմ ա, քարը ֆորի բերնից դենն ա ընգնըմ, հմա կարըմ չի ձեռով բռնելով դուս գա։ Կանչըմ ա Անահըտին, նրա քոմագով դուս ա գալի։
Ասըմ ա.— Ո՞ւր գնացին ախպերտինքս։
Ասըմ ա.— Ոսկին տարան, գնացին։
Ասըմ ա.— Անահի՛տ, հՀամաձայն ե՞ս ինձ հետ ամուսնանաս։
Ասըմ ա. — Ի՞նչ տիմ անիլ, որ համաձայն չըլիմ։
Դրանք վեր են կենըմ, մի դարդակ խուրջին վեր ունըմ, ճամփա ընգնըմ։ Գնըմ են հասնըմ են գոմահանդը, որտեղ ախպրտինքը քնած են դեռ։ Դրանք ոսկին դրդակըմ են իրանց խուրջընի միչին, նրանց խուրջըննու մեչը փեին են ածըմ, բերանը կապըմ, դնըմ ընդի, իրանք պահ մտնըմ։
Նրանք քնից զարթնըմ են, խուրջըննին շլակըմ, մինն ասըմ ա.— Տեհա՞ր, որ ասեի՝ քնինք, դինջանանք, հմի ինչքան թեթևացավ։
Խուրջըննին շլակում են, գնըմ հասնըմ իրանց տուն, մորը կտրիցն ասըմ են.— Նանի, խալիչա փռե ոսկին դվեր ածենք։
— Դրո՞ւստ։
Դրուստ խալիչա ա փռըմ, դրանք փեինը վեր են ածըմ, տանը կիտըմ:
Մերներնուն չրանըմ ա, դրանց տանըմ ա գոմն ածըմ, դուռը փագըմ, ասըմ ա.— Գնացեք փեյնըմն ապրեցեք, որ էլ էդ թավուր բան չանեք։
Նրանք էլ բան չեն գլխի ըլըմ, գոմըմը փագված մնըմ են։ Կիսատը խուրջինը շլակըմ ա, ոսկին փայ անելով գալիս տուն հասնըմ, էդ խուրջընի մի թայը լիքը մնըմ ա։
Անահիտը փայ անելուն ռազի չի ըլըմ, ասըմ ա.— Մենք կուտենք։
Կիսատն ասըմ ա.— Մեր փայը կմնա, դրանց որ տալիս եմ, իրանց ոսկին եմ տալի, որ քու հերը խլել էր։
Գալիս ա եդ էն ախպորտանց պես ասըմ.— Նանի՛, խալիչա փռե ոսկին վրեն ածեմ։
Ասըմ ա.— Կորի՛, վայ տամ քու գլխին, սաղերն ինչ բերին, թե կաղն ինչ բերե։
Ասըմ ա.— Չէ՛, փռե։
Վերջը փռիլ ա տալի, ոսկին վրեն լցնըմ։ Մերն ուրախանըմ ա։
Կիսատը տուն ա գնըմ, ասըմ ա.— Ախպերտինքս ո՞ւր են։